ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:15
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
26.02.2019

ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ/ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԱԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

30.03.2019

Թումո ստեղածարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է Կայքերի մշակման մասնագետի, ով կմիանա կրթական բովանդակություն մշակող թիմին, կվարի Կայքերի մշակման դասընթացներ, կմշակի Թումո կենտրոնների ուսանողների համար նախատեսված կրթական բովանդակությունը և նյութը՝ զարգացնելով և կատարելագործելով Թումոյի կրթական ուսումնական պլանը ողջ տարվա ընթացքում։

Աշխատանքային գործառույթներ.

  • Մշակել և վարել Կայքերի մշակման դասընթացներ Թումո ուսանողների համար,
  • Աշխատել Երևանում, ինչպես նաև գործուղվել Թումո այլ կենտրոններ՝ մեկ ամիս տևողությամբ, տարեկան առնվազն երկու անգամ,
  • Զարգացնել ուսանողների հմտությունները մշակելով ինքնակրթության համար նախատեսված կրթական ծրագիրը,
  • Հավաքագրել և գնահատել յուրաքանչյուր դասընթացի ավարտին ուսանողների արձանագրած արդյունքները և պահել այն իրենց պորտֆոլիոների համար,
  • Ստուգել ուսանողների ինքնակրթության արդյունքները և յուրաքանչյուր օր հետադարձ կապ ապահովել,
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել այլ առաջադրանքներ:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն նմանատիպ ոլորտում հանրաճանաչ համալսարաններից մեկում,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Կրթական ոլորտում և պատանիների հետ աշխատանքային փորձի առկայություն,
  • Հաղորդակցման և լսարան կառավարելու գերազանց հմտություններ,
  • Ծրագրերի իմացություն։ Microsoft Visual Studio, Sublime Text (or similar IDE or code editor),
  • Լեզուների իմացություն. հայերեն լեզվի իմացությունը անհրաժեշտ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Ուսումնասիրություններ կատարելու հմտություն,
  • Թե՛ անհատապես և թե՛ թիմի կազմում աշխատելու ունակություն,
  • Նախատեսված ժամկետներում գործը/առաջադրանքը ավարտին հասցնելու և աշխատանքային բարձր արդյունավետությունը ապահովելու ունակություն:

Դիմելու կարգը՝ Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը jobs@tumo.org էլ. հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել՝ «Կայքերի մշակման Դասընթացավար/ Ուսումնական բովանադակություն մշակող»: Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ։

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԹՈՒՄՈ
Դիտումներ`181

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019