ԿԻՐԱԿԻ, 20.01.2019, 21:50
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
08.01.2019

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԻՋԵՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Իջևան


Լրիվ դրույք


25.01.2019

Աշխատանքի նկարագիր`

Մասնաճյուղի սպառողական վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում, աջակցություն վարկային մասնագետներին՝ վարկերի ձևակերպման և պորտֆելի կառավարման գործում, ստորաբաժանման փաստաթղթավարության կազմակերպում:

Սպառողական վարկավորման մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են`

  • Ապահովել հաճախորդներին նախնական տեղեկատվությամբ՝ կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի,
  • Ծանոթանալ վարկառուի և նրա պահանջների հետ,
  • Ստանալ հաճախորդից վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը,
  • Վերլուծել հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա նախնական հայտը,
  • Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար,
  • Մուտքագրել տվյալները ինֆորմացիոն համակարգ,
  • Ապահովել վարկային մասնագետների և մասնաճյուղի կառավարչին աջակցություն՝ մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները`

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը առավելություն է
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Գործնական շփման էթիկա
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cvijevan@sef.am էլեկտրոնային հասցեին:

Խնդրում ենք նամակում նշել՝ ինչ համար եք դիմում՝ սպառողական վարկավորման մասնագետ և նշել մասնաճյուղը:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: SEF INTERNATIONAL, ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ: 360

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019