ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:05
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
03.02.2019

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


13.03.2019

Աշխատանքի նկարագիր. Եկամուտների ապահովման բաժնի վերահսկիչը պատասխանատու է եկամուտների հոսքերի վերահսկման/կանխարգելման նպատակով տարբեր տվյալների աղբյուրների վերլուծման գործընթացների կազմակերպման, ընդլայնման և բարելավման, ինչպես նաև խարդախության դեպքերի բացահայտման և ժամանակին կանխարգելման համար:

Նա նաև պատասխանատու է բացահայտված խարդախության դեպքերի կամ տվյալների անհապատասխանությունների մանրամասն ուսումնասիրման համար, դրանց հնարավոր հիմնական պատճառների որոշման, պարզ և հստակ հաշվետվություններ կազմելու, ինչպես նաև եկամուտների ապահովման գործառույթները բարելավելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել անհրաժեշտ տվյալների վերլուծության իրականացումը, մշակել անհրաժեշտ տվյալներ և ռեսուրսներ (SQL scripting, visual studio, DB access և այլն),
  • Համակարգել և վերահսկել տարբեր տվյալների աղբյուրների մշակումը և ներմուծումը համապատասխան տվյալների բազա և FMS սերվեր,
  • Վերահսկել CDR-ների աշխատանքը և ներմուծումը FMS և ներքին տվյալների բազաներ,
  • Վերահսկել բացահայտված խարդախության դեպքերի ժամանակին լուծումը (FMS կամ այլ միջոցներով),
  • Վերահսկել տվյալների անհամապատասխանության վերլուծության և ուսումնասիրության գործընթացը, ապահովել արդյունքերի ճշգրտությունը,
  • Հետևել տվյալների աղբյուրների խորացված վերլուծությունների իրականացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուր աղբյուրի առանձնահատկությունները (ներքին, ռոումինգ, միջազգային և այլն),
  • Աշխատակիցների միջև բաշխել աշխատանքային պարտականությունները և վերահսկել նշանակված պարտականությունների իրականացումը,
  • Ուսուցանել և խրախուսել հաշվետու աշխատակազմին աշխատանքային գործառույթների և կարիերայի զարգացման հետ կապված հարցերում,
  • Մասնակցել ստորաբաժանման ռազմավարության, բյուջեի և բիզնես պլանի մշակման գործընթացին,
  • Համագործակցել ընկերության համապատասխան վարչությունների հետ եկամուտների կորստի կամ խարդախության դեպքերը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ բարելավումներ/փոփոխություններ իրականացնելու համար:
  • Վերահսկել տարբեր աղբյուրներից տարբեր հաշվետվությունների վերլուծության գործընթացը և դրանց արտացոլումը համապատասխան հաշվետվություններում,
  • Ապահովել հաշվետվությունների ժամանակին և պատշաճ տրամադրումը:

    Պահանջվող որակավորումներ

  • Մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության կամ հեռահաղորդակցության կամ համարժեք ոլորտում,
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ոլոտներում (Բիլլինգ, IN, տվյալների վերլուծություն): Տվյալների վերլուծության փորձ,
  • 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • Խորը իմացություն հեռահաղորդակցման ոլորտում բիզնես տրամաբանության և սկզբուքնների, ինչպես նաև, ցանցային հանգույցների փոխկապակցման ու խարդախության տեսակների և սցենարների վերաբերյալ,
  • RDBMS-MS SQL, ORACLE-ի իմացություն,
  • Linux համակարգերի օգտագործման մակարդակի իմացություն, shell scripting (bash), PHP/Python իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գերազանց վերլուծական, առաջնորդության և լիազորման հմտություններ,
  • Նախագծերի և գործընթացների կառավարման փորձառություն,
  • Պրոակտիվ և նպատակաուղղված անձնավորություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ,
  • Խնդիրների լուծման հմտություններ:

ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ`337

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019