ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:06
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ
02.02.2019

 

ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ


ք. Երևան


Լրիվ դրույք


Մինչև աշխատատեղի համալրումը

ԷՅԷՄԷՔՍ-ը (Հայաստանի ֆոնդային բորսա` նախկին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ) փնտրում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում կուտակային կենսաթոշակային համակարգի գծով պահառուական գործունեություն ծավալելու համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկում hեռախոսային զանգերի, էլեկտրոնային կամ թղթային հարցումների միջոցով,
  • Պահառության ծառայության շրջանակներում Ֆոնդի կառավարիչներից ստացված հանձնարարականների ուսումնասիրում և կատարում,
  • Պահառուական գործառույթների շրջանակներում հսկողության իրականացում,
  • ֆոնդի ակտիվների վերաբերյալ օրական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • AMPIS համակարգի անդամների գործունեության սպասարկում, նոր օգտատերերի գրանցում, իրավասությունների տրամադրում և փոփոխությունների իրականացում,
  • Համակարգի անդամների գործողությունների հսկողության իրականացում,
  • Հաշվի օպերատորների գործունեության ընթացիկ սպասարկում։

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Բակալավրի կոչում կամ համարժեք որակավորում ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա փորձ ֆինանսական հատվածում,
  • Կենսաթոշակային համակարգի և ֆոնդի կառավարիչների գործունեության մասին բազային գիտելիքներ,
  • Հաշվետվությունների կազման փորձառություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • AMPIS ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ careers@amx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով Պահառության ոլորտում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ
Դիտումներ`277

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019