ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:11
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
06.02.2019

 

ԻՐԱՎԱԲԱՆ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Երևան,
Գլխամասային գրասենյակ


Լրիվ դրույք


01.03.2019

Աշխատանքի նպատակը`

Իրավաբանի աշխատանքի նպատակն է ապահովել իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդում, ըստ անհրաժեշտության, կազմակերպության վարկային և կազմակերպչաիրավական իրականությունը տեղական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղիներ փնտրելու գործում, ինչպես նաև ներկայացնել և պաշտպանել կազմակերպության շահերը դատարաններում և ՀՀ այլ իրավական մարմիններում:

Հիմնական պարտականությունները ևպատասխանատվությունը`

  • Հետազոտել և հետևել ՀՀ-ում օրենսդրական կարգավորումներին, գրավոր ձևով և ժամանակին տեղեկացնել կազմակերպության ղեկավարներին կազմակերպության գործունեությանը վերաբերող օրենսդրական որևէ փոփոխության մասին,
  • Մշակել և պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը և տեղեկացնել ղեկավարներին, եթե փոփոխությունների անհրաժեշտություն կա,
  • Լուսաբանել համապատասխան իրավաբանական գիտելիքներ կազմակերպության աշխատակազմի շրջանում` հատկապես ՀՀ իրավական կարգավորումների մասին նրանց տեղեկացվածությունը զարգացնելու նպատակով,
  • Վերահսկել իրավական փաստաթղթերի և նյութերի պատրաստման գործընթացը ի պատասխան տեղական իշխանությունների, կազմակերպության հաճախորդների և այլոց հարցումներին, հայցերին, պահանջներին և բողոքներին,
  • Պատրաստել հայցադիմում և դատարան գործ հարուցելու համար փաստաթղթերը խնդրահարույց վարկային պորտֆելի գծով,
  • Ներկայացնել և պաշտպանել կազմակերպության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում և դատական (իրավական) մարմիններում,
  • Մասնակցել, փաստագրել և հետևել դատարանների կազմակերպության վերաբերող որոշումներին,
  • Գրանցել և փաստաթղթավորել ընթացիկ և ավարտված դատական գործերի բոլոր փաստաթղթերը,
  • Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել կազմակերպության աշխատակիցներին` աշխատանքային հարաբերությունների շրջանակներում,
  • Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել` իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով:

Գիտելիքներ և ունակություններ`

  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ,
  • Փաստաբանի արտոնագիրը պարտադիր է,
  • ՀՀ օրենսդրություն, ՀՀ ԿԲ կանոնակարգեր, վարկային կազմակերպությանը վերաբերող կառավարության որոշումներ և հարկային օրենսդրություն,
  • ՀՀ օրենսդրության տարբեր հայեցակետերի իմացություն` հատկապես տնտեսական, աշխատանքային, քաղաքացիական և հարկային օրենսդրությունների բնագավառում,
  • Պայմանագրերին և համաձայնագրերին ներկայացվող պահանջները,
  • Պայմանագրի կամ համաձայնագրի ճշգրտությունը և օրինականությունը գնահատելու և ստուգելու ունակություն,
  • Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու ունակություն,
  • Աշխույժ գրասենյակային մթնոլորտում արդյունավետորեն աշխատելու և առաջնայնությունները որոշելու ունակություն,
  • Ինչպես անկախ, այնպես էլ որպես խմբի անդամ աշխատելու ունակություն,
  • Գերազանց անհատական և հաղորդակցական ունակություններ` գրավոր և բանավոր,
  • Հայերենի վարժ իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (հատկապես մասնագիտական),
  • Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն,
  • ՀՀ տարածքում գործուղվելու կարողությունը ցանկալի է:

Ցանցային և համակարգչային գիտելիքներ`

  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel) և email client (MS Outlook, Outlook Express կամ նմանատիպ այլ),
  • AS Bank համակարգի իմացությունը ցանկալի է:

Դիմելու կարգը՝

Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ cvlawyer@sef.am: Հեռ՝ (3741) 20 28 22:

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել ՝ որ աշխատանքի համար եք դիմում:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | SEF INTERNATIONAL, ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ`212

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019