ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:18
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
06.02.2019

 

ԱՎԱԳ ՀԱՇՎԱՊԱՀ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Երևան,
Գլխամասային գրասենյակ


Լրիվ դրույք


01.03.2019

Աշխատանքի նպատակը`

Կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործընթացի վարում, հիմնադրին, վարկատուներին և տեղական մարմիններին ներկայացվող ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում:

Հիմնական պարտականությունները ևպատասխանատվությունը`

  • Ստուգել և համեմատել կազմակերպության բանկային հաշիվների քաղվածքները և հաշվապահական հաշվառման տվյալները,
  • Ստուգել և համեմատել վարկային պորտֆելի հետ կապված բոլոր ձևակերպումները,
  • Ստուգել և համեմատել հիմնական միջոցների հաշվապահական հաշվառում,
  • Ստուգել և համեմատել կազմակերպության պարտավորությունների (այդ թվում պայմանական) պայմանագրերի վարումը հաշվապահական հաշվառման համակարգում. հաշվեգրել տոկոսները, հետևել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարմանը,
  • Իրականացնել ակտիվների դասակարգման հետ կապված հաշվապահական հաշվառման ձևակերպումները,
  • Պատրաստել վճարման հանձնարարականները և ներկայացնել Բանկ, այդ թվում բանկ - հաճախորդ համակարգի միջոցով,
  • Հաշվարկել և ձևակերպել կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերը /աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդայիններ, տրանսպորտային ծախսեր, հեռախոսային ծախսեր, եկամտային հարկ/,
  • ՀՀ օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող կառավարության որոշումների, հարկային օրենսդրության և այլ իրավական ակտերի համակարգում և տեղեկատվական բազայի ստեղծում և վարում,
  • Պատրաստել հարկային մարմիններ, ինչպես նաև վիճակագրության վարչություն - ներկայացվող հաշվետվությունները,
  • Պատրաստել վարկատուներին ներկայացվող հաշվետվությունները,
  • Պատրաստել ՀՀ ԿԲ ներկայացվող, ինպես նաև հրապարակվող հաշվետվությունները,
  • Մասնակցել տեղեկատվության փոխանակմանը և համագործակցել այլ բաժինների և մասնաճյուղերի հետ,
  • Գլխավոր հաշվապահին և մասնաճյուղերի ղեկավարներին ըստ պահանջի տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ,
  • Կատարել գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի կողմից հանձնարարված աշխատանքին վերաբերող զանազան այլ առաջադրանքներ,
  • Թիմային համախմբման աշխատանքներ:

Գիտելիքներ և ունակություններ`

  • Հաշվապահական հաշվառման վարման սկզբունքները,
  • Գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու ունակություն,
  • Տեղեկության մեծ ծավալի ընկալման և վերամշակման ընդունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերեն և անգլերեն լեզուների հիմնական մասնագիտական և ընդհանուր բառապաշար:

Ցանցային և համակարգչային գիտելիքներ`

  • MS Office (Excel, Word),
  • AS Bank համակարգի իմացությունը ցանկալի է:

Այլ աշխատանքային պայմաններ`

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում:

Աշխատավարձը սահմանվում է ընդհանուր հաստիքային սանդղակի համաձայն և կախված է որակավորումից և աշխատանքային փորձից:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները cvfinance@sef.am էլեկտրոնային հասցեին:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ, SEF INTERNATIONAL
Դիտումներ`208

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019