ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:17
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » COMPETITION,OPPORTUNITY / ՄՐՑՈՒՅԹ,ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

PROFESSIONAL FELLOWS PROGRAM ԿՐԹԱԹՈՇԱԿ
06.02.2019

 

PROFESSIONAL FELLOWS PROGRAM ԿՐԹԱԹՈՇԱԿ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Փոխանակման ծրագիր պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար

Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։

PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում վեցշաբաթյա վերապատրաստում կանցնեն 2019թ.-ի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 23-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ (այն դիմորդներն, ովքեր Հայաստանի քաղաքացի են, սակայն բնակվում են երկրից դուրս մրցույթին դիմել չեն կարող)
  • ծնվել են 1983թ․ հոկտեմբերի 16-ից մինչեւ 1994թ․-ի հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան,
  • ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադիր լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում,
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ,
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԱՊՐԻԼԻ 1-Ն Է:

Մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն առցանց հայտադիմում:

Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ`

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | PFP ԾՐԱԳԻՐ
Դիտումներ`193

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019