ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:07
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
09.02.2019

 

ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Beeline ապրանքանիշ


ք. Երևան


Լրիվ դրույք


01.03.2019

Տնօրինություն՝ Մարքեթինգի ծառայություն

Հիմնական պարտականություններ՝

  • Կառավարել Թվային և Շարժական Ֆինանսական Վճարումների (ՇՖՎ) մշակման և իրականացման աշխատանքների պլանը;
  • Դրսևորել փորձագիտական հմտություններ նոր թվային արտադրանքներ և ծառայություններ նախաձեռնելիս;
  • Ապահովել բարձր որակի ցուցանիշներ` մշակման գործընթացը իրականացնող թիմերի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելով, ապահովել արտադրանքի աշխատանքային պլանի պահանջները և ժամկետները;
  • Ուղեցույցների, մշակված քաղաքականության, ընդունված պրակտիկայի և ընթացակարգերի շրջանակներում համագործակցել ընկերության ներքին ստորաբաժանումների հետ (ԳԳ թիմ, մարքեթինգ, ֆինանսներ, ԻՏ)`նոր արտադրանքների և ծառայությունների իրականացումը առավել դյուրին դարձնելու նպատակով;
  • Գործընկերների հետ հաստատել և վարել արդյունավետ հարաբերություններ` երկկողմանի շահավետ կոմերցիոն գործարքների խթանման նպատակով;
  • Ղեկավարել պրոդուկտի կենսափուլը. շուկայի/արտադրանքի պահանջների ձևավորման գործընթացում աշխատել օգտատերերի, փորձարկող կամ տեխնոլոգիական թիմերի հետ`աշխատանքների պլանը և սահմանված ժամկետները արտադրանքի մշակման ողջ շրջանում պահպանելու նպատակով;
  • Սերտորեն համագործակցել մարքեթինգի թիմի հետ`ապահովելով մեր ՇՖՎ և թվային պրոդուկտների բավարար խթանումը արտաքին և ներքին սպառողների միջավայրում:

Կրթություն՝

  • Բարձրագույն կրթություն, նախապատվությունը տրվում է ԻՏ ոլորտում կրթությանը:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝

  • Տեխնոլոգիական պրոդուկտների մեթոդաբանության մշակման փորձ, ներառյալ` անմիջական մասնակցություն պրոդուկտի կոնցեպցիայի մշակման, պահանջների հավաքագրման, գործառնական կառուցվածքի և տեխնիկական իրականացման գործընթացում;
  • Վճարման արտադրանքների շահագործման և իրականացման փաստացի փորձ այնպիսի զարգացող միջակայքերում, ինչպիսիք` շարժական և էլ-կոմերցիա;
  • Խոշոր և համալիր միջֆունկցիոնալ տեխնոլոգիական նախաձեռնությունների վարման փաստացի ունակություն;
  • Հադորդագրությունները/տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին փոխանցելու ունակություն, ներառյալ` տեխնոլոգիական թիմերի հետ համատեղ տեխնիկական կառուցվածքի խորը ուսումնասիրում և լուծումների իրականացում
  • Համագործակցության և հաղորդակցվելու բացառիկ հմտություններ` միջ-տարածքային և միջ-գործառնական աշխատանքային թիմերի մակարդակում;
  • Նախագծերի վարման հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Աշխատանքային փորձ՝

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ`բիզնես ոլորտի պատասխանատու պաշտոններում;
  • Պրոդուկտների մշակման 2 տարվա աշխատանքային փորձ ԻՏ/թվային/էլ-կոմերցիոն բնագավառի ընկերություններում:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Բժշկական ապահովագրություն;
  • Ծառայողական բջջային կապ և այլ արտոնություններ:

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

www.beeline.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ`150

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019