ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:18
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
13.02.2019

 

WORDPRESS ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ


ք. Երևան


Լրիվ դրույք


07.03.2019

Աշխատանքի նկարագրություն`

WordPress-ի մասնագետ եք և ցանկանանում եք աշխատել դինամիկ մի թիմում, որում ապահովելու եք Թումոյի կայքէջերի բնականոն աշխատանքը և պարբերական թարմացումները։ Թումոն փնտրում է WordPress-ի մշակման և փոփոխման հնարքներին գերազանց տիրապետող մասնագետի՝ ապահովելու օժանդակ ծրագրերի (plugin) ներդնումն ու թարմացումը, WordPress կայքերի բովանդակության կառավարումը։

Աշխատանքայի գործառույթներ`

  • Մշակել, օգտագործել և վերահսկել WordPress-ի վրա հիմնված կայքերի և ծրագրերի աշխատանքը,
  • Ապահովել Թումոյի առցանց հարթակների արդյունավետ գործունեությունը (մարքեթինգ և առցանց գնումներ),
  • Ապահովել WooCommerce-ի հիման վրա գործող առցանց խանութի անխափան աշխտանքը,
  • Շարունակաբար վերանայել կայքերի պորտֆոլիոն՝ վերջինիս բարելավման և փոփոխման համար,
  • Ապահովել արձանագրված խնդիրների շտկումը և կայքերի բարելավումը,
  • Բարելավել ներքին գործիքները և գործընթացները,
  • Մշակել WordPress- ի ձևանմուշներ (template) և օժանդակ ծրագրեր (plugin), ինչպես նաև աշխատել տարբերի կայքային թեմաների և բովանդակության շուրջ։

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ`

  • WordPress–ի plugin-ների և թեմաների մշակման և պահպանման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձառություն,
  • WordPress-ի և PHP-ի կատարյալ իմացություն,
  • HTML, CSS-ի աշխատանքային իմացություն,
  • SEO և Google Analytics-ի իմացություն,
  • Ինքնուրույն աշխատելու մոտիվացիա, ստեղծագործ մտքի և տեխնիկական հմտությունների առկայություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություն, տարբեր նախագծերի վրա միաժամանակ աշխատելու ճկունություն,
  • ՏՏ ոլորտում կամ տեխնիկական այլ ոլորտում կրթական աստիճան,
  • Հաղորդակցման հմտությունների, տեխնիկական և ոչ տեխնիկական ուղղվածությամբ թիմերի հետ աշխատելու ունակություն,
  • Կայքերի մշակման և բովանդակության ստեղծման փորձառություն,
  • Թիմում և անհատապես աշխատելու ունակություն:

Դիմելու կարգը՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները jobs@tumo.org էլ. հասցեին` նշելով «WordPress առցանց հարթակի համակարգող» նամակի վերնագրի (Subject) դաշտում: Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

tumo.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆ
Դիտումներ`142

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019