ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:15
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
13.02.2019

 

ՀՈԳԵԲԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ)


ք. Երևան


6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ


05.03.2019,
18:00

Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր, 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ:

ՀԱՀ–ի Ավետիսեան Օնանեան Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը հրավիրում է հոգեբանների՝ հետևյալ պայմաններով քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցելու համար:

Ծառայությունների շրջանակը`

  • իրականացնել կրթական պարապմունքներ/դասընթացներ` տուբերկուլոզով (ՏԲ) հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար,
  • տրամադրել խորհրդատվություն ՏԲ-ով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին` ՏԲ-ի բուժման հետևողականությունը լավացնելու նպատակով,
  • կրթել ՏԲ բուժաշխատողներին՝ հիվանդներին խորհրդատվություն տրամադրելու հմտությունների վերաբերյալ,
  • սերտորեն համագործակցել ՏԲ բուժաշխատողների հետ՝ հիվանդների շարունակական կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ`

  • բարձրագույն կրթություն (հոգեբանություն մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան, մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն),
  • հայերենի գերազանց իմացություն,
  • էթիկական նորմերի հիանալի իմացություն և տիրապետում, ինչպես նաև հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բուժ. անձնակազմի, հիվանդների և նրանց հարազատների հետ շփվելու համար
  • երեխաների եւ մեծահասակների հետ անհատական եւ խմբակային աշխատելու փորձ: Սոցիալապես խոցելի խմբերի հետ ունեցած աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • ճկուն ժամանակային գրաֆիկ՝ անհրաժեշտության դեպքում մարզերի ՏԲ հիվանդների և նրանց հարազատների հետ կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • ինքնազարգացման ձգտում՝ անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներին արդյունավետ մասնակցելու և մասնագիտական/աշխատանքային հմտությունները զարգացնելու համար:

Ինչպես դիմել`

Դիմորդները կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել Նազելի Մուրադյանին՝ nmuradyan@aua.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայի հատվածում նշելով, թե որ հաստիքի համար են դիմում:

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին:

aua.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Դիտումներ`192

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019