ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:09
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
05.03.2019

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք. Երևան | ՀՀ

Պայմանագրային

- - -

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին (ներբեռնել այստեղ), պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին (ներբեռնել այստեղ) և Համայնքային ծառայության թափուր պաշտոններին, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներին և մրցույթների անցկացման ժամկետներին (ներբեռնել այստեղ) կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համացանցային կայքէջում` mtad.gov.am, իսկ թղթային տարբերակին` ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում` քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում։

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (ք. Երևան, Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10:00-ին։

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229, 514-366) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-365, 511-366, 511-368) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Դիտումներ`1084

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019