ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:15
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
06.03.2019

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀՀ մարզեր

Լրիվ դրույք

31.03.2019 և
30.04.2019

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։

Մեր նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։

Ինչպե՞ս ենք դա անում

Մենք առաջարկում ենք Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի ընթացքում մասնակիցները վերապատրաստվում են և տեղաբաշխվում են Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև պետք է իրականացնեն համայնքային զարգացման նախագիծ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն,
  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Մանկավարժի որակավորում,
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • Ֆինանսական աջակցություն,
  • Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ,
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն,
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  • Կարիերայի զարգացման հնարավորություն:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և սկսել լրացնել հայտադիմումը՝

https://arm.teachforarmenia.org/application2019

Առցանց դիմումի մեջ հարկավոր է լրացնել Ձեր կոնտակտային տվյալները, տրամադրել տեղեկություններ Ձեր կրթական և արտադասարանային գործունեության ձեռքբերումների, աշխատանքային փորձի մասին, անձնական նամակ մեր ծրագրի նկատմամբ Ձեր հետաքրքրության մասին, ինչպես նաև պատասխանել ընդհանուր բնույթի և անձնական որոշ հարցերի։ Դուք կարող եք պահպանել (save) առցանց դիմումը և շարունակել լրացնել այն ավելի ուշ, սակայն ընդունվելու համար բոլոր հայտադիմումները պետք է լրացված լինեն ամբողջությամբ և հանձնվեն մինչև նշված վերջնաժամկետները:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող ես զանգահարել (00374) 41 530-009 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ yervand@teachforarmenia.org հասցեին:

Խնդրում ենք նշել, որ Ծրագրի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունն սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Ուսուցչական առաջնորդության միջոցով մենք ապահովում ենք գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար: Մեր կազմակերպությունը հետևողականորեն գերազանցում է իր գործունեության ներազդեցության ակնկալիքները: Իր տարածական և քանակական ընդգրկունությամբ այս շարժումն ունի հսկայական ներուժ` կերպափոխելու ոչ միայն Հայաստանի կրթական համակարգը, այլև երկրի զարգացումն առհասարակ:

Մեր տեսլականը՝ Մենք փափագում ենք այնպիսի Հայաստան, որտեղ բոլոր երեխաները՝ անկախ սոցիալ-տնտեսական հանգամանքներից, կունենան հնարավորություն՝ բացահայտելու իրենց ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։

Մեր առաքելությունն է՝ Զարկ տալ ներազդելու մղումով ոգեշնչված առաջնորդների համազգային շարժման՝ ընդլայնելով կրթության հնարավորությունը Հայաստանի բոլոր երեխաների համար։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամ

 

 

 



Թեգեր | ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Դիտումներ`688

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019