ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:17
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՀՈԳԵԲԱՆ | «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲՀԿ
13.03.2019

ՀՈԳԵԲԱՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲՀԿ
«Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն

ք. Գավառ | ՀՀ

Լրիվ դրույք

29.03.2019

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար:

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների անդամների հետ:

Աշխատանքային պարտավորությունները.

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր,
  • Վարել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթեր,
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար իրականացվող մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը,
  • Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին,
  • Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:

Պահանջվող կարողություններ.

  • Հոգեբանի մասնագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

Դիմումների ընդունման կարգը՝ Կարող են դիմել հոգեբանի կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրականն ուղարկելով a.tumasyan@caritas.am և info@caritas.am էլեկտրոնային հասցեներին ՝ պարտադիր նշելով՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար: Ինքնակենսագրականները կարող եք նաև ներկայացնել Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն (հասցե՝ ք.Գավառ, Արծրունի եղբ. 45):

Հարցերի դեպքում կարող եք զանգարահել (0264) 3 02 12 հեռախոսահամարով:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն, «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲՀԿ, ՀՈԳԵԲԱՆ
Դիտումներ`142

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019