ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:12
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
13.03.2019

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

01.04.2019

Բաժին՝ Հաճախորդների սպասարկում

Սկիզբ` Անմիջապես

Տևողություն` Անժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքի պարտականություններ`

  • Պատասխանել զանգերի միջոցով հաճախորդների կողմից ստացվող հարցումներին՝ վերջիններիս տրամադրելով ընդհանուր տեղեկություններ ընկերության առաջարկների, ծառայությունների, սակագնային պլանների, խթանիչ միջոցառումների մասին, պատասխանել հաշվեկշռի և հաշիվների վերաբերյալ հարցումներին, հաճախորդներին տեղեկացնել գրանցված խափանման հայտերի կարգավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն,
  • Առաջին գանգով լուծում տալ հաճախորդների խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բացահայտել
  • խնդիրներն ու հրատապ խնդիրներին հետագա լուծում տալու նպատակով դրանք ներկայացնել Խափանումների վերացման համար պատասխանատու թիմին,
  • Բավարարել հաճախորդի կարիքները՝ համապատասխան և հուսալի լուծումներ առաջարկելով վերջիններիս խնդիրներին,
  • Հաճախորդների հետ շփվելիս առաջին տեղում դասել վերջիններիս կարիքներն ու պահանջները,
  • Հասանելի ռեսուրսների միջոցով փնտրել և գտնել հաճախորդների կողմից պահանջվող տեղեկություններ,
  • Մասնակցել նոր ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող նախապատրաստական դասընթացերին,
  • Հետևել Զանգերի կենտրոնի աշխատողների համար սահմանված կանոններին և ժամանակացույցին:

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) կամ ուսանող,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ թեժ գիծ ծառայությունում կամ հաճախորդների սպասարկմանը այլ առնչվող ոլորտներում,
  • Հասանելիություն առավոտյան, երեկոյան և գիշերային հերթափոխով աշխատելու համար,
  • Գերազանց բանավոր խոսք,
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություն,
  • Լսելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Հաճախորդամետ մոտեցում,
  • Բջջային սարքավորումների վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
  • MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետի իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով “Call Center Specialist”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 

 



Թեգեր | ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ՅՈՒՔՈՄ
Դիտումներ`339

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019