ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:14
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ (MFS և DIGITAL) | «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
13.03.2019

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ (MFS ԵՎ DIGITAL)

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Beeline ապրանքանիշ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

01.04.2019

Տնօրինություն` Մարքեթինգի ծառայություն

Հիմնական պարտականություններ`

  • Թվային և MFS պրոդուկտների մասով գործողությունների պլանի մշակում;
  • Ֆունկցիոնալ և բիզնես պահանջների սահմանում, թվային պրոդուկտների և նոր վճարման ծառայությունների գործարկման և զարգացման գործիքների ստեղծում;
  • Թվային պրոդուկտների և ֆինանսական ծառայությունների բարելավման գծով ֆունկցիոնալ փոփոխությունների ներդնում;
  • Նախագծային փաստաթղթերի կազմում․ տեխնիկական առաջադրանքներ, գործողությունների պլան, ընթացակարգեր և աշխատանքների իրականացման սխեմաներ;
  • Պրոդուկտի կյանքի ցիկլի կառավարում․պրոդուկտի զարգացման ողջ փուլերի ընթացքում պրոդուկտի/շուկայի պահանջները ձևավորելու նպատակով համագործակցություն օգտատերերի, փորձարկողների և տեխնոլոգիական թիմերի հետ՝ աշխատանքների հաստատված պլանը ժամանակին իրականացնելու նպատակով;
  • Համատեղ աշխատանքներ մարքեթինգի թիմի հետ՝ MFS և թվային ծառայությունները ներքին և արտաքին օգտատերերի շրջանակներում խթանելու նպատակով։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ ԻՏ ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Նախագծերի կառավարման հիմունքների իմացություն;
  • Պրոդուկտների ֆունկցիոնալ օգտագործման բոլոր առանձնահատկությունների փորձագիտական իմացություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Նախագծերի կառավարման ունակություններ;
  • Միջֆունկցիոնալ թիմերում աշխատելու և համագործակցելու հմտություններ;
  • Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություններ;
  • Նախաձեռնողականություն և ճկունություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ցանկալի է ԻՏ, թվային կամ հեռահաղորդակցության բնագավառներում;
  • ԻՏ, հեռահաղորդակցության կամ e-commerce-ի ոլորտներում նախագծերի իրականացման և գործարկման փորձ։

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն
  • Ծառայողական բջջային կապ և այլ արտոնություններ

Ցանկացողները կարող են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով ինքնակենսագրություն (CV/Resume) ուղարկել hrm@beeline.am էլ․փոստի հասցեին։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ, ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ`157

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019