ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.03.2019, 02:16
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
14.03.2019

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
Գլխամասային գրասենյակ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

31.03.2019

Աշխատանքի նկարագիր`

Ադմինիստրատիվ պարտականությունների կատարում` ներառյալ գրասենյակների ամենօրյա նյութական արժեքների պահպանման ապահովում, սպառողական առարկաների գնում, ավտոմեքենաների հետ կապված ծառայությունների և կազմակերպության աշխատողների համար տրանսպորտային միջոցների ապահովման գործընթացի կազմակերպումը:

Հիմնական աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել գրասենյակի կոմունալ ծառայությունների և հեռախոսազանգերի վճարացուցակների հավաքագրումը և ապահովել վճարման ժամանակին կատարումը,
  • Համագործակցել ապրանքների և ծառայությունների մատակարարների հետ՝ առավել արդյունավետ դարձնելով բաժնի աշխատանքը,
  • Ապահովել արդյունավետ գնումների կատարում՝ պահելով գին-որակ համադրությունը,
  • Հաստատված պահանջագրերի հիման վրա կազմակերպել կազմակերպությանն անհրաժեշտ սպառողական ապրանքների գնումների իրականացումը,
  • Ուղարկել և/կամ ստանալ փաթեթներ մասնաճյուղերից,
  • Ապահովել գլխամասային գրասենյակի կազմակերպչական տեխնիկայի անխափան աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել որակյալ և ժամանակին վերանորոգում,
  • Իրականացնել կազմակերպության համար գույքի գնման և ձևակերպման աշխատանքները,
  • Ապահովել կազմակերպության աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով` համաձայն հաստատված պահանջագրերի կամ հրամանների,
  • Ապահովել կազմակերպության տեխնիկական համակարգերի (օդափոխում, ջերմամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրականության մատակարարում, նաև վթարային իրավիճակներում) անխափան և անվտանգ աշխատանքը,
  • Ապահովել պաշտոնի հետ կապված գործունեությանը վերաբերող փաստաթղթերը,
  • Հաշվապահությանը ապահովել համապատասխան և ժամանակին ներկայացված տեղեկություններով և փաստաթղթերով ադմինիստրատիվ, կազմակերպչական, գնումների և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ համաձայն կազմակերպության պահանջների

Պահանջվող հմտություններ`

  • B կարգի վարորդական իրավունքը պարտադիր է,
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel),
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն:

Դիմելու կարգը`

Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvadmin@sef.am հասցեին:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:


Ավելի շատ աշխատատեղեր «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ-ում

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԱՐՄԱՎԻՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԱԲՈՎՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԱՐԹԻԿ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

MARKETING SPECIALIST

ANALYST

 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. և 2003թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

Ընկերությունն իր 22 մասնաճյուղերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում սպասարկում է 26,000 հաճախորդների:

sefmicro.org

 

 



Թեգեր | SEF INTERNATIONAL, ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ`405

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019