ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

C# ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
21.03.2019

C# ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

29.04.2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ.

Որպես լրիվ դրույքով աշխատող C# ծրագրավորող, Դուք սահմանեու եք լուծումներ և համագործակցելու եք տաղանդավոր, աշխատասեր ծրագրավորողների թիմի հետ՝ մարքեթինգային ապրանքատեսակները կյանքի կոչելու համար: Դուք հնարավորություն կունենաք հասկանալու բիզնես քեյսի իրագործմանն առնչվող բարդ խնդիրները և պատկերացնելու Ձեր կարևորագույն հաճախորդի՝ վերջնական օգտագործողի արձագանքը: Դուք կունենաք նոր աճի հնարավորություններ՝ աշխատելով մեր նոր վերանորոգված նորարարական կենտրոնում:

Աշխատանքային պարտականություններ

  • Մասնակցել պահանջների վերլուծությանը,
  • Աջակցել գործող ծրագրերին և զարգացնել նորերը,
  • Գրել մաքուր, լայնածավալ կոդ՝ օգտագործելով NET Framework,
  • Մշակել փաստաթղթեր, ծրագրային ապահովման մշակման ողջ ընթացքում (SDLC):

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ինժեներական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • C#, Entity Framework, MS SQL և MVC-ով աշխատանքի հմտություն,
  • ASP.Net, Web API-ի մասին ընդհանուր գիտելիքներ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (նաև տեխնիկական),
  • Նոր և առկա ցանցային արձանագրությունների ներդրման հմտություններ,
  • Նպատակակենտրոն ծրագրավորում,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և կառավարման ունակություն,
  • Հարմարվողականություն/ճկունություն,
  • Տեխնիկական գիտելիքներ,
  • Խնդիրների լուծման կարողություններ:

Մեր աշխատաոճը

Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս կենտրոնանալ և մասնագիտանալ այն աշխատանքում, որը դուք լավագույնս եք կատարում: Մեզ մոտ յուրաքանչյուր ծրագրի վրա աշխատում են աշխատանքին նվիրված թիմեր, որոնց անդամները համատեղում են իրենց ջանքերը և կիսում պատասխանատվությունը: Մենք կարևորվում ենք աշխատակիցների կարծիքը և լուծումներ ստեղծելիս հաշվի ենք առնում յուրաքանչյուրի տեսակետը:

Մենք առաջարկում ենք

Բարյացակամ և դրական աշխատանքային միջավայր: Դուք կդառնաք մշտապես կատարելագործվող մասնագետների թիմի անդամ, որոնց մոտեցումն աշխատանքին եսակենտրոն չէ, և որոնք գնահատում են նախաձեռնողականությունը և զարգացումը: Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, արտոնություններ և հատուցումներ, նոր գիտելիքների ձեռք բերում, աճ և գիտելիքների փոխանակում ոգևորող միջավայրում:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել C#developer@mts.am էլ. հասցեին կամ

ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | C# ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ`140

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019