ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 17:10
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՏՆՕՐԵՆՆԵՐ | ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԵՎ ՓԲԸ-ՆԵՐ
29.03.2019

ՏՆՕՐԵՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԵՎ ՓԲԸ-ՆԵՐ

ք. Երևան | ՀՀ

Պայմանագրային

 

- - -

Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի N 518-Ա որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ստորև թվարկված Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այդ պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող գործունակ, չափահաս քաղաքացիները.

1) Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

բ. օտարերկրյա պետությունների քաղաքացիները.

գ. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները

դ. քաղաքացիություն չունեցող անձինք:

Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրենների) ընտրության պարտադիր պայմաններն են՝

  • բարձրագույն կրթություն,
  • վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք՝ բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության համար, կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի ընտրության համար, աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք, հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» օրենք և այլ իրավական ակտեր).
  • կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր մշակելու կարողություն:

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

  1. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  2. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
  3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  4. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն ամբողջական նկարագրված է տվյալ կազմակերպության կանոնադրությունում).
  5. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
  6. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով` 

  1. թեստավորում,
  2. հարցազրույց ,
  3. կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագիրը բանավոր ներկայացնելը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ Կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագիրը /ներկայացվում է Մրցույթի անցկացման ժամանակ՝ Հանձնաժողովին/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման և բարեփոխման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում.
  2. մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից.
  4. ինքնակենսագրություն.
  5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
  6. կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
  7. տեղեկանք` մշտական բնակության վայրից.
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
  9. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1)՝ ըստ ժամանակացույցի:

Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ. 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում /հեռ. 011-514-366/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10.00-ից 16.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից

Ներբեռնել թափուր պաշտոնները, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները և մրցույթների անցկացման ժամկետները

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՓԲԸ, ՏՆՕՐԵՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ
Դիտումներ`670

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019