ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:45
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ | «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
29.03.2019

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Beeline ապրանքանիշ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

 

23.04.2019

Տնօրինություն` Ֆինանսների տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

  • Գնումների միջոցառումների կազմակերպում՝ Ընկերության ընթացակարգերին և կորպորատիվ պահանջներին համապատասխան;
  • Ընկերության անխափան գործունեությունը ապահովող կարևորագույն ապրանքատեսակների ձեռք բերման գործընթացի իրականացում;
  • Բիզնես գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցություն՝ Ընկերության ծախսերը նվազեցնելու և համագործակցության առավել շահավետ կոմերցիոն պայմաններ ձեռք բերելու նպատակով;
  • Գնումների գործընթացը բարելավելու ուղղությամբ միջոցառումների մշակում և իրականացում;
  • Աշխատանքներ Ընկերության ստորաբաժանումների և Գլխամասային գրասենյակի հետ՝ որոշակի գնման միջոցառումների շրջանակներում օպտիմալ որոշումներ ապահովելու նպատակով;
  • Ընտրված ռազմավարության իրականացում՝ ընկերության Կոմպլաենսի պահանջներին համահունչ։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հեռահաղորդակցության բնագավառում ծառայությունների տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է;
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության մեթոդների իմացություն;
  • Հիմնական գնային մոդելների և գնային առաջարկների օպտիմալացման գործիքների իմացություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Հաշվետվություններ, շնորհանդեսներ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ;
  • Բանակցություններ վարելու ունակություններ;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և ճկունություն;
  • Ղեկավարման ձիրք;
  • Նախաձեռնողականություն, փոփոխություններին պատրաստակամություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն
  • Ծառայողական բջջային կապ և այլ արտոնություններ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել սույն հղումով կամ ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստի հասցեին:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ`285

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019