ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:41
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » COMPETITION,OPPORTUNITY / ՄՐՑՈՒՅԹ,ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ | «ՀՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
01.04.2019

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«ՀՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կրթաթոշակային ծրագիրը 2019թ. աշնանային կիսամյակի համար ընդունում է հայտեր՝ միայն Հայաստանում գործող համալսարանների համար

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է ՀՀ պետական բուհերում բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով սովորողների համար։

Դիմել կարող են բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր.

  • Ունեն հայկական ծագում (կարող են լինել ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիներ);
  • Կրթություն են ստանում ՀՀ պետական համալսարաննների (ներառյալ Հայաստանում Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը) բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով;
  • Բարձր առաջադիմություն են ցուցաբերել ավագ դպրոցում կամ համալսարանում, եթե արդեն ուսանող են:

Կրթաթոշակը տրամադրում է ուսման վարձի մինչև 50% զեղչ, ուստի դիմորդը պետք է ունենա ֆինանսավորման այլ աղբյուրներ և ներկայացնի մնացած գումարի վճարման բավարար ապացույցներ:

Դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (անգլերեն թարգմանության կարիք չկա)՝

  • Լրացված հայտադիմում;
  • Անձնագրի պատճենը;
  • Ուսումնական հաստատության կողմից Ձեզ տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի Ձեր մասնագիտությունը և տարեկան ուս. վարձի չափը;
  • Մինչ օրս ստացած գնահատականների մասին տեղեկանք;
  • Եթե աշխատում եք, աշխատավայրից տեղեկանք աշխատավարձի չափի վերաբերյալ: Եթե ոչ, ապա ծնողների աշխատավայրից տեղեկանք և/կամ տեղեկանք համապատասխան մարմիններից գործազրկության կամ անապահովության վերաբերյալ;
  • Արական սեռի դիմորդները պետք է ներկայացնեն նաև զինվորական գրքույկի պատճենը, ինչպես նաև այն էջը, որում նշված է ծառայություն իրականացրած վայրը կամ հերթապահության տեսակը;
  • Կամավորական աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են;
  • Ռեզյումե (պարտադիր չէ):

Սահմանված չափորոշիչներից բացի, Հիմնադրամի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև այլ հատուկ հանգամանքներ:

2019թ. աշնանային կիսամյակի համար հայտերն ընդունվում են մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։
Հայտին կից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում ներկայացնել Հիմնադրամի գրասենյակ՝ ք. Երևան, Հանրապետության 37:

Խնդրում ենք նշել, որ Կրթաթոշակային ծրագրի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Submission of applications:

Submission of applications for the Fall term starts May 1 and ends May 10. Decisions will be announced by the middle of July.

Only students enrolled in local Armenian universities will be sponsored by Hovnanian Foundation.

Application Process:

All interested parties matching the criteria listed below are eligible to apply for a Hovnanian scholarship

  • Have Armenian origin (could be Armenian or other country citizens)
  • Students pursuing Bachelor’s or Master’s degree at any local state universities, including American University of Armenia and French University
  • Students with the field of studies in Agriculture, Hospitality, Mining, IT, Nursing/Medicine, Languages/Foreign Languages, Teaching, Business/Management, Law, Journalism, Physics/Science and Arts will be given priority
    • Showed high academic performance in high school (as well as university if already matriculated)
    • Hovnanian Foundation covers UP TO 50% from the tuition, so the applicant must have other sources of funding and show proof for the coverage of the remaining amount

Along with a completed application form the applicant must submit the following documents (no need for English translation):

  • Passport copy
  • Sealed letter from the university verifying your enrollment for a particular program with the indication of yearly tuition
  • Acceptance letter from university (if not yet matriculated)
  • Official transcript of grades ( from high school / university)
  • For employed students – a letter from the employer indicating monthly net salary; for unemployed students – letter from parents’ employers indicating monthly net salaries, or letter about parents’ unemployment whenever applicable
  • Resume or CV

Full application packages should be submitted in hard copy (signed) and left at our building’s security check-in

Application Form (Armenian)

Application Form (English)

We prefer you use the English version of the application, but if you are unable to respond in English, you may use the Armenian application.

Application forms are only available through our website.

Notwithstanding the criteria set forth for award of scholarships in these guidelines, the Board of the Foundation may consider as it deems appropriate any special circumstances, such as a personal hardship or particular need of the applicant or certain demonstrated history of service to those in need in the mid-Atlantic area of the USA or within the Armenian community by the applicant or applicant’s family and may waive certain criteria when making a scholarship award for educational purposes.

www.hovnanianfoundation.am

 


Please state that you learned of this announsments from www.youthcanal.am website.

 



Թեգեր | կրթաթոշակային ծրագիր, «ՀՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
Դիտումներ`467

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019