ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:46
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԶԼՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ | «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
04.04.2019

ԶԼՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

 

23.04.2019

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուի ընտրության համար :

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռեկտորի ղեկավարությամբ՝ ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուն պատասխանատու է ՀՖՀՀ-ի հաղորդակցության ռազմավարության և ՀՖՀՀ-ի համբավի համար : Նա պետք է կազմակերպի ՀՖՀՀ-ն գովազդելու աշխատանքները և հաղորդակցության ու գովազդային արշավների միջոցով ապահովի բրենդային իմիջը : ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուն պետք է ղեկավարի ներքին և արտաքին հաղորդակցությունը, վերահսկի, համակարգի հաղորդակցության գործիքների, հաղորդագրությունների և զեկույցների պատրաստումը : Նա պետք է պլանավորի իր պատասխանատվությամբ գործող կենտրոնի գործառույթները և ապահովի ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, գործընկերային, նյութական) կառավարումը :

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

ՀՖՀՀ հաղորդակցության ռազմավարական կառավարում

  • Հրապարակել ՀՖՀՀ-ի ռազմավարությունը և իր պատասխանատվությամբ գործող կենտրոնի գործունեությունն ուղղել հաստատության ռազմավարական առաջնահերթություններին և միտումներին,
  • Հնարամտորեն առաջարկել ՀՖՀՀ-ի տեսլականը՝ հարմարեցված թիրախային խմբերին, գործընկերներին և լսարանին,
  • Առաջարկներ ներկայացնել ՀՖՀՀ-ի ռազմավարության մշակման փուլում,
  • Հաղորդակցությանն առնչվող հարցերում խորհրդատվություն իրականացնել Ռեկտորին և այլ բաժիններին,
  • Մշակել և իրագործել այնպիսի հաղորդակցության ռազմավարություն, որն արժևորում է ՀՖՀՀ-ն:

ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի կառավարում

  • Պլանավորել կենտրոնի գործունեությունը և ռեսուրսային կարիքները (մարդկային, ֆինանսական, գործընկերային, նյութական),
  • Զարգացնել կենտրոնի գործառույթներն ու ծրագրերը՝ ՀՖՀՀ-ի ռազմավարական միտումների շրջանակում՝ այլ բաժինների հետ համագործակցաբար,
  • Խթանել հաղորդակցության նորարարական գործիքների և մեթոդների կիրառումը,
  • Մյուս բաժինների հետ միասին սահմանել և պահպանել հաղորդակցության մեխանիզմները և հարաբերություններ, որոնք անհրաժեշտ են կենտրոնի արդյունավետ գործունեության համար,
  • Հետևել կենտրոնի բյուջեին՝ վերահսկելով գործառնական ծախսերի տնօրինումը՝ մասնավորապես եթե կոնկրետ ծրագրերի համար պետք է դիմել արտաքին ծառայություն մատուցողների,
  • Մշտապես հետևել-գնահատել կենտրոնի գործունեությունը և այդ մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ռեկտորին:

Ներքին և արտաքին հաղորդակցության կառավարում

  • Զբաղվել ՀՖՀՀ-ի առաքելության, կրթական ծրագրերի և գործունեության խթանմամբ և ապահովել դրանց տեսանելիությունը,
  • Առաջարկել և կիրառել այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են փոքր, բայց բարդ կազմակերպության ներքին հաղորդակցության բարելավմանն ու օպտիմալացմանը,
  • Ղեկավարել և համակարգել ներքին և արտաքին հաղորդակցության ցանցերը,
  • Կազմակերպել, վերահսկել և ապահովել հաղորդակցության գործիքների, հաղորդագրությունների և զեկույցների պատրաստումը (գովազդային նյութեր, մամուլի հոդվածներ, գործունեության մասին զեկույց և այլն), ինչպես նաև վարել և թարմացնել ինտերնետային կայքերն ու սոցիալական ցանցերը:
  • Հարաբերություններ հաստատել և կապ պահպանել մամուլի և մամլո խոսնակների հետ, ընտրել հրապարակվող տեղեկատվությունը, պատրաստել հաղորդագրություններ, վերլուծել հաղորդակցության արշավների արդյունքները,
  • Մշակելև համակարգել գրաֆիկական կանոնների, տեսանյութերի, լոգոների և այլ նյութերի թարմացումը:

Թիմի ղեկավարում

  • Վերահսկել և ղեկավարել երկուսից հինգ հոգանոց թիմը և նրան նորարարական շունչ հաղորդել հաղորդակցության եղանակների կիրառման գործում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթություն

  • Մագիստրատուրայի 2-րդ կուրսի կամ դրան համարժեք դիպլոմ հաղորդակցության, լրագրության կամ աշխատանքին առնչվող ոլորտում:

Փորձ

  • Կազմակերպության հաղորդակցության և ծրագրերի ղեկավարման փորձը պարտադիր է,
  • Միջազգային, բազմամշակութային միջավայրում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն:

Հմտություններ

  • Ներքին և արտաքին հաղորդակցության կանոնների և տեխնիկայի իմացություն (միջոցառումների, թվային, պաշտոնական հաղորդակցություն լրատվամիջոցների հետ),
  • Ֆրանսերենի (գրավոր և բանավոր) պարտադիր իմացություն,
  • Անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Խմբագրական տեխնիկայի և գործիքների տիրապետում,
  • Դինամիկ և հեռանկարային տեսլական զարգացնելու և այն գործողությունների ծրագրի վերածելու կարողություն,
  • Կենտրոնի գործունեությունը պլանավորելու, կազմակերպելու, ղեկավարելու, ստուգելու և գնահատելու կարողություն,
  • Խստապահանջություն, կազմակերպվածություն և ստեղծագործ միտք,
  • Առաջարկություններ անելու կարողություն և նախաձեռնողականություն,
  • Շփման և հաղորդակցման հմտություններ:

Ընտրված թեկնածուին հնարավոր է առաջարկվեն լրացուցիչ դասընթացներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և ֆրանսերեն) և մոտիվացիոն նամակ (ֆրանսերեն) job@ufar.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «responsable-com»:

Ընտրության գործընթացը կարող է ներառել գրավոր քննություն ֆրանսերենով :

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԶԼՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ
Դիտումներ`334

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019