ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:44
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ/ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ | «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ
05.04.2019

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ/
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք, Երկարաժամկետ

 

30.04.2019

Սկիզբ՝ Հնարավորինս շուտ

Փորձ՝ Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական հաստատություններում: Բանկային գործի և հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող լեզուներ՝ Անգլերեն և ռուսերեն (B1 մակարդակ կամ ավելի բարձր) լեզուների իմացություն

Պահանջվող կրթություն՝ Բակալավր կամ մագիստրոս ֆինանսաբանկային, տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում

Աշխատավարձ՝ Շուկայում մրցունակ

Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է ծրագրավորող web և mobile կիրառությունների մշակման համար:

Պարտականություններ՝

  • Հաճախորդների ամենօրյա սպասարկման կազմակերպում (Զանգեր, էլ-նամակներ, այցելություններ),
  • Շահառուների(հաճախորդների) բիզնես պահանջների ուսումնասիրություն, վերլուծություն և կառավարում` գտնելով լավագույն լուծումները նրանց բիզնես կարիքների բավարարման համար,
  • Հաճախորդներին խորհրդատվության մատուցում` ուղղված ՀԾ համակարգերի առավել արդյունավետ օգտագործմանը Ակտիվ մասնակցություն ծրագրավորման գործընթացներում որպես բիզնես վերլուծաբան,
  • Ծրագրային նոր լուծումների հաստատում` համադրելով շահառուների(հաճախորդների) պահանջների համապատասխանությանը,
  • Բիզնեսի ավտոմատացման հարցում լուծումների բացահայտում և համապատասխան տեխնիկական փաստաթղթերի նկարագրություն,
  • Համակարգի օգտագործողի ձեռնարկների, պաշտոնական նամակագրության վարում,
  • Մասնակցություն ՀԾ-Բանկ համակարգի ներդրման նախագծերում,
  • Պոտենցիալ և գործող հաճախորդների համար ցուցադրություններ:

Պահանջվող որակավորումներ և անձնական հատկանիշներ

  • Ընդհանուր համակարգչային գիտելիքներ (ապարատային և ծրագրային),
  • ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • MS SQL, HTML, VBA, MS CRM համակարգերի/տեխնոլոգիաների կամ ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Խոսակցական և գրավոր գերազանց հմտություններ,
  • Ցուցադրություններ վարելու հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն:

Դիմելու կարգը՝ Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, կարող եք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել hrm@armsoft.am էլ. հասցեին, վերնագրում նշելով պաշտոնի անվանումը՝ Բանկային համակարգերի խորհրդատու/վերլուծաբան:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ
Դիտումներ`264

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019