ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
05.04.2019

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

 

30.04.2019

Բաժին՝ Տեղեկատվական անվտանգություն

Սկիզբ` Անմիջապես

Աշխատանքի պարտականություններ`

  • Հասկանալ բարդ համակարգչային համակարգերից և կիբեռանվտանգության ապահովման տեխնիկական պայմաններից,
  • Հասկանալ քարտերով առցանց վճարումների ընդունման (E-Commerce) համակարգերի անվտանգության հարցերից,
  • Պաշտպանել համակարգերը՝ սահմանելով մուտքի իրավունքներ, վերահսկման մեխանիզմներ և միջոցներ,
  • Ընթացիկ իրավիճակի գնահատում իրականացնելու միջոցով բարելավել համակարգերի անվտանգության մակարդակը,
  • Պարբերական ստուգումներ իրականացնելու միջոցով հայտնաբերել խախտումները և անվտանգության բավարար մակարդակ ապահովելու հարցում թույլ տրված թերացումները,
  • Անվտանգության վերահսկողություն իրականացնելու և այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու միջոցով իրականացնել համակարգերի վերազինում,
  • Հաճախորդների համակարգերի/ցանցերի անվտանգությունն ապահովելու նպատակով վերլուծել և սահմանել դրանց ներկայացվող անվտանգության պահանջները,
  • Պաշտպանել համակարգերը չարտոնված մուտքից, ձևափոխություններից և/կամ ոչնչացումից,
  • Կարգաբերել անվտանգության միջոցները, ինչպիսիք են հրապատերը, հակավիրուսային ծրագրերը, փոփոխությունների կառավարման համակարգերը, և ապահովել դրանց աշխատանքը,
  • Իրականացնել համակարգերի խոցելիության թեստավորում, ռիսկերի վերլուծություն և անվտանգության գնահատում,
  • Հայտնաբերել խախտումները և դրանց մասին զեկուցել,
  • Վերահսկել և մշտադիտարկել համակարգերի անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները,
  • Մշակել համակարգերի աշխատանքի շարունակականությունը և հետվթարային վերականգնումն ապահովող արձանագրություններ և դրանց թարմացումներ,
  • Անմիջապես արձագանքել ի հայտ եկող պատահարներին և տրամադրել դրանց վերաբերյալ վերլուծություն,
  • Ուսումնասիրել և խորհուրդ տալ անվտանգության մակարդակի բարելավման լուծումներ:

Պահանջված որակավորում`

  • Բարձրագույն կրթություն ՏՏ կամ ՏԱ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ՏԱ կամ ՏՏ ոլորտում,
  • TCP/IP արձանագրությունների և ցանցային ճարտարապետության տարատեսակների իմացություն,
  • Linux օպերացիոն համակարգի (Debian, CentOS) խորը իմացություն,
  • Համացանցային արձանագրությունների նկատմամբ հարձակումների, այդ թվում՝ արձանագրությունների համար սպառնալիք ներկայացնող 10 լրջագույն անվտանգության ռիսկերի ցանկում (OWASP Top 10) չընդգրկված SQL Injection, XSS, CSRF, XXE, RCE, SSRF, IDOR ռիսկերի և ընդհանուր անվտանգության այլ խնդիրների խորը իմացություն,
  • Kali Linux, Metasploit, Burp Suite, Dominator թեստավորման գործիքների կիրառման փորձ,
  • Python, PHP, Ruby, Bash և Java ծրագրավորման լեզուներով սցենարներ գրելու փորձ,
  • Համացանցային սերվերների (Apache, Nginx և IIS) կարգաբերման փորձ,
  • Ձեռքով և ավտոմատ կերպով ելակետային կոդի խոցելի կողմերի հայտնաբերման փորձ,
  • JavaScript և SQL ծրագրավորման լեզուների բազային իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն,
  • Տրված տարբեր առաջադրանքների կատարման առաջնահերթությունը սահմանելու և նախանշված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու նպատակով ժամանակը կառավարելու ունակություն,
  • Լավ կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
  • Տրամաբանություն և օբյեկտիվություն,
  • Հաղորդակցման հմտություններ և տարբեր մարդկանց հետ արդյունավետորեն համագործակցելու ունակություն,
  • Ակտիվ գործելակերպի և որոշումներ կայացնելու հարցում վստահության դրսևորում,
  • Սթրեսակայունություն և պատասխանատվության զգացում,
  • Գաղտնիության խնդիրների և այդ խնդիրները կարգավորող օրենսդրության իմացություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով “Կիբեր անվտանգության մասնագետ”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՅՈՒՔՈՄ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Դիտումներ`260

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019