ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:59
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
11.04.2019

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

10.05.2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ Հայփոստ ՓԲԸ փնտրում է նպատակասլաց անձնավորության՝ հեռախոսակապի կենտրոնի օպերատորի պարտականությունները կատարելու համար:

Աշխատանքային պարտականություններ`

  • Պատասխանել Երևան քաղաքի բոլոր փոստային բաժանմունքների հեռախոսազանգերին և ``Հայփոստ ``ՓԲԸ թեժ գծի հեռախոսազանգերին,
  • բոլոր հեռախոսազանգերին պատասխանել առնվազն երրորդ զանգից ոչ ուշ,
  • տրամադրել ընդհանուր տեղեկատվութուն ``Հայփոստ``ՓԲԸ առաջարկների, գործող նորությունների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հաճախորդի հարցումներին՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով տեխնիկական աջկցություն,
  • լուծել հաճախորդի խնդիրները զանգի ընթացքում, հավաքել և փոխանցել պահանջվող բաժնի կոորդինատորին՝ տվյալ ժամանակահատվածում առաջացած խնդիրները լուծելու նպատակով,
  • տեղեկացնել հաճախորդներին ընկերության նոր ապրանքատեսականիների, սակագնային պլանների, ծառայությունների մասին,
  • տեղեկացնել հաճախորդին իր բողոքի լուծման կարգավիճակի և վերջնական լուծման մասին,
  • բարեկիրթ լինել հաճախորդի հետ շփման ընթացքում,
  • հաճախորդի հետ շփման ընթացքում ցուցաբերել հմտություններ հաճախորդի հավատարմությունը ամրապնդելու համար,
  • որևէ խնդրի առկայության դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • հստակ պատասխանել բոլոր հեռախոսազանգերին,
  • ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում,
  • իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:

Պահանջվող հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն,
  • գերազանց հաղորդակցման հմտություններ:

Դիմելու ընթացակարգը՝

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` hrmanager@haypost.am:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ, ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ`603

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019