ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 16:48
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԿՐՏՍԵՐ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ | «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
11.04.2019

ԿՐՏՍԵՐ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

10.05.2019

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է (ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ)` Որակավորված բոլոր թեկնածուների համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Կրտսեր ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
  • Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
  • Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
  • Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
  • Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,
  • Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,
  • Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Փորձն աուդիտի և հաշվապահության ոլորտում կդիտվի իբրև առավելություն,
  • Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
  • Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն,
  • Համակարգչային խոր գիտելիքներ (MS Excel և MS Word),
  • Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու հնարավորություն,
  • Բիզնես գործընթացների ընկալում,
  • Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
  • Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
  • Հաղորդակցական լավ հմտություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ` Հայտարարության պահանջներին համապատասխանող շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել hrmanager@haypost.am հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «Կրտսեր ներքին աուդիտոր»:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԿՐՏՍԵՐ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ, ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ`473

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019