ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2019, 17:04
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
13.04.2019

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

28.04.2019

Ստորաբաժանման անվանումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, պահանջներն ընդունող և քննող խումբ

Աշխատանքի սկիզբը` Անմիջապես, 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքային օրերը և ժամերը` Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Հիմնական պարտականությունները`

  • Իրականացնել հաճախորդների ներկայացրած պահանջների քննությունը, մասնավորապես՝ ուսումնասիրել գործը, համադրել ապացույցները, վերլուծել, բանակցել կողմերի հետ, կազմել Հաշտարարի որոշման նախագծերը,
  • Մասնակցել այլ մասնագետների կողմից իրականացվող պահանջների քննությանը` տրամադրելով իրավական աջակցություն,
  • Մշակել Հաշտարարի գրասենյակի ներքին իրավական ակտերը, համակարգել դրանք,
  • Օժանդակել Գրասենյակի դատական գործերով հայցադիմումների, պատասխանների պատրաստման գործընթացին, մասնակցել դատական նիստերին՝ ներկայացնելով հաշտարարի գրասենյակի շահերը,
  • Իրականացնել իրավաբանական վերլուծություններ` առաջադրված թեմաների շրջանակում, տալ հատուկ իրավաբանական եզրակացություններ,
  • Ուսումնասիրել միջազգային փորձը` վեճերի լուծման արտադատական մեխանիզմների և ֆինանսական սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում՝ ներկայացնելով առաջարկություններ դրանց ներդրման վերաբերյալ

Նվազագույն պահանջներ`

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

Գիտելիքներ (բնագավառը, խորությունը)`

  • Բանկային գործ (խորացված),
  • Բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ (խորացված),
  • Քաղաքացիական օրենսդրություն (խորացված),
  • Քաղաքացիական իրավունք (խորացված),
  • Պայմանագրային և դելիկտային իրավունք (խորացված),
  • ՀՀ դատաիրավական համակարգ և ներպետական օրենսդրություն (խորացված),
  • Ապահովագրական գործ,
  • Ֆինանսաներ,
  • Իրավական գրագրության գերազանց իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Հայերենի ազատ տիրապետում:

Հմտություններ և անձնային հատկանիշներ`

  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
  • Վերլուծելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածելակերպ,
  • Հաղորդակցվելու կարողություն,
  • Խորհրդատվական հմտություններ,
  • Սպասարկման հմտություն,
  • Առողջ դատելու ընդունակություն,
  • Համագործակցելու ունակություն,
  • Օրինապահություն և հուսալիություն,
  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում:

Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով Case Investigating Specialist կամ Պահանջները քննող մասնագետ: Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ռեզյումեները չեն դիտարկվելու:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-11-11 (ներքին՝ 23) Հասմիկ Մակարյանին կամ գրել մեզ info@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ
Դիտումներ`373

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019