ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 27.05.2019, 12:11
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

B2B ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ
07.05.2019

B2B ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

30.05.2019

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված և աշխատասեր անձանց` B2B վաճառքի մասնագետի թափուր աշխատատեղը համալրելու նպատակով:

Վարչություն` Կորպորատիվ վաճառքի վարչություն

Բաժին` Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժին

Կրթություն` Բարձրագույն

Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00

Մասնագիտական հմտություններ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման ոլորտում,
  • Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի իբրև առավելություն,
  • Համոզելու և ազդեցություն գործելու ունակություն, ճկունություն և վճռականություն,
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն եւ կազմակերպչական ձիրք:

Պարտականություններ

  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կամ նրա գիտությամբ ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ վարել բանակցություններ,
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարի գիտությամբ Ընկերության անունից ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստումը,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ:

Անհրաժեշտ փաստաթղթեր` Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@nairi-insurance.am էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա/Subject» տողում նշելով «B2B վաճառքի մասնագետ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | B2B ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Դիտումներ`225

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019