ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 27.05.2019, 11:44
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԻՐԱՎԱԲԱՆ | «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ
11.05.2019

ԻՐԱՎԱԲԱՆ

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

 

10.06.2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մինչև 35 տարեկան բարձրագույն իրավաբանական կրթությամբ անձանց ընկերության իրավաբանական բաժնում աշխատելու համար: Աշխատանքը ուսման հետ անհամատեղելի է:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • MS Office; Internet; էլ.փոստ,
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ,
  • Պատասխանատվության զգացում գործի հանդեպ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տեղական և արտասահմանյան գործընկերների հետ կնքվող պայմանագրերի կազմում, ստուգում, խմբագրում,
  • Կապ տեղական և արտասահմանյան գործընկերների հետ, նամակագրություն,
  • Ներքին իրավական ակտերի մշակում,
  • Դատական ներկայացուցչություն,
  • Պետական և մասնավոր կառույցներում ընկերության շահերի ներկայացում,
  • Ընկերության այլ ստորաբաժանումներին իրավաբանական աջակցության ներկայացում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Խնդրում ենք ուղարկել CV-ները hr@grandtobacco.am հասցեին (նամակի կրկնօրինակում (CC) անպայման նշելով lawyer@grandtobacco.am հասցեն)՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: CV-ներում խնդրում ենք անպայման նշել անգլերենի և ռուսերենի իմացության աստիճանը:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մասիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոց. քարտ (կամ նույնականացման քարտ):

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս սկզբնական փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):

 



Թեգեր | ԻՐԱՎԱԲԱՆ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ
Դիտումներ`336

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019