ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 27.05.2019, 11:49
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
15.05.2019

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
(«ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

ք. Գյումրի | ՀՀ

Լրիվ դրույք

 

01.06.2019

Աշխատանքի նկարագիր`

Մասնաճյուղի սպառողական վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում, աջակցություն վարկային մասնագետներին՝ վարկերի ձևակերպման և պորտֆելի կառավարման գործում, ստորաբաժանման փաստաթղթավարության կազմակերպում:

Սպառողական վարկավորման մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են`

  • Ապահովել հաճախորդներին նախնական տեղեկատվությամբ՝ կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի;
  • Ծանոթանալ վարկառուի և նրա պահանջների հետ;
  • Ստանալ հաճախորդից վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը;
  • Վերլուծել հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա նախնական հայտը;
  • Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար;
  • Մուտքագրել տվյալները ինֆորմացիոն համակարգ;
  • Ապահովել վարկային մասնագետների և մասնաճյուղի կառավարչին աջակցություն՝ մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները`

  • Բարձրագույն կրթություն;
  • Ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը առավելություն է;
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel);
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է;
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն;
  • Գործնական շփման էթիկա;
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն;
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cvgyumri@sef.am էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք նամակում նշել՝ ինչ պաշտոնի համար եք դիմում՝ սպառողական վարկավորման մասնագետ և նշել մասնաճյուղը:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. և 2003թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

Ընկերությունն իր 22 մասնաճյուղերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում սպասարկում է 26,000 հաճախորդների:

sefmicro.org

 

 



Թեգեր | ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ, SEF INTERNATIONAL, ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ`210

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019