ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.06.2019, 16:38
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Information Technologies / Տեղեկատվական Տեխնոլոգիաներ
Engineering and Technology / Ինժեներա-տեխնոլոգիական
Telecommunication / Հեռահաղորդակցություն
Consultancy,Legal Service / Խորհրդատվություն,Իրավաբանական ծառայություն
Banks,Finance / Բանկեր,Ֆինանսներ
Accounting,Audit / Հաշվապահություն,Աուդիտ
HR,Staffing / ՄՌ,Աշխատակազմ
Marketing,Management,PR / Մարքետինգ,Մենեջմենթ,PR
Logistics,Transportation / Լոգիստիկա,Փոխադրումներ
Tourism,Hotels /Զբոսաշրջություն,Հյուրանոցներ
Restaurants,Food Service / Ռեստորաններ,Հանրային սնունդ
Sale,Procurement,Delivery / Վաճառք,Գնում,Առաքում
Services / Սպասարկում,Ծառայություններ
Insurance,Security / Ապահովագրություն,Անվտանգություն
Media,Advertising / ԶԼՄ,Գովազդ
Education,Science / Կրթություն,Գիտություն
Culture,Art,Sport / Մշակույթ,Արվեստ,Սպորտ
Administrative/Clerical / Վարչական,Գրասենյակային
Construction / Շինարարություն
Healthcare / Առողջապահություն
Manufacturing / Արտադրություն
Other / Այլ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » CATEGORIES / ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ » Banks,Finance / Բանկեր,Ֆինանսներ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ | ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
29.05.2019

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Դասընթացն ընձեռում է հնարավորություն ակտիվ, խոստումնալից երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, անցնել բացառիկ վերապատրաստում և հաջողությամբ ավարտելու դեպքում սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում։

​ՀՀ կենտրոնական բանկը 2019 թվականի սեպտեմբեր ամսից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ծրագիրը։

Դասընթացն ընձեռում է հնարավորություն ակտիվ, խոստումնալից երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, անցնել բացառիկ վերապատրաստում և հաջողությամբ ավարտելու դեպքում սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում։

Դասընթացն ընդգրկուն կերպով անդրադառնում է ՀՀ կենտրոնական բանկի բոլոր նպատակներին և խնդիրներին, այդ խնդիրների իրագործման նպատակով իրականացվող գործառույթներին, մասնավորապես գների և ֆինանսական կայունության ապահովմանը, դրամավարկային քաղաքականության մշակմանն ու իրականացման գործիքակազմին, ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն ու վերահսկողության գործիքներին, ՀՀ արժույթի թողարկմանը, դրամաշրջանառության կազմակերպմանն ու կարգավորմանը, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանն, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպմանն ու կարգավորմանը:

Դասընթացի շրջանակում դասավանդում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։

  • Դասընթացի ավարտին համակարգչային թեստերի արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին տրվում է հավաստագիր՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից։
  • 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին տրվում է տեղեկանք՝ դասընթացին մասնակցելու վերաբերյալ։

Դասընթացին դիմելու նախապայման

  • Բարձրագույն կրթություն՝ պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ:

Անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և հատկանիշներ*

  • մաթեմատիկա,
  • տրամաբանություն,
  • լեզուների լավ իմացություն (hայերեն, անգլերեն և ռուսերեն),
  • վերլուծական մտածելակերպ,
  • հաղորդակցվելու կարողություն,
  • մոտիվացիա, եռանդ:

* Հնարավոր է վերոնշյալ գիտելիքների/հմտությունների ստուգում թեստերի և/կամ հարցազրույցի միջոցով:

Դասընթացի արժեքը`

Երկամսյա դասընթացի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։

Դասընթացին դիմելու ընթացակարգը`

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել արտաքին դիմորդների համակարգում` https://www.cba.am/am/SitePages/accvacancies.aspx, և լրացնել հարցաթերթիկը, այնուհետև ընտրել «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ծրագիրը, սեղմել «ԴԻՄԵԼ» կոճակը և լրացնել Դիմումը:

Արտաքին դիմորդների համակարգում մեկ անգամ գրանցված անձինք կարող են մուտք գործել համակարգ և լրացնել միայն Դիմումը:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը`

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 12-ը:

Լրացուցիչ տեղեկություններ`

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն (+37410) 59 26 34 հեռախոսահամարով:

Խնդրում ենք նշել, որ Ծրագրի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ, ԾՐԱԳԻՐ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Դիտումներ`750

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019