ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.06.2019, 16:46
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐ | «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ
03.06.2019

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵՐ

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

 

04.07.2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում 23-40 տարեկան բարձրագույն տեխնիկական կրթությամբ արական սեռի անձանց՝ ընկերության լաբորատոր սարքերի սպասարկման բաժնում աշխատելու համար: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ուսման հետ անհամատեղելի:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Էլեկտրոնիկայի բազային գիտելիքներ,
  • Էլեկտրոնային չափիչ/ստուգիչ ժամանակակից սարքավորումների իմացություն,
  • Էլեկտրոնային գծագրերի վերլուծության, հաշվարկի իմացություն,
  • Համակարգչային տեխնիկայի և բազային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն,
  • Ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն, անգլերենի բավարար գիտելիքներ (կարդալ, թարգմանել),
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ,
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն,
  • Պատասխանատվության զգացում գործի հանդեպ,
  • Համբերատարություն և մարդկանց հետ շփվելու կարողություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Լաբորատոր սարքավորումների ստուգաչափում, ստուգաճշտում, տեխնիկական սպասարկում, վերանորոգում,
  • Ընկերության լաբորատորիաները նորագույն սարքավորումներով համալրում (սարքավորումների և դրանցպահեստամասերի պատվերների կազմում),
  • Պահանջից ելնելով՝ նոր լաբորատորիաների նախագծում և վերազինում,
  • Լաբորատոր սարքավորումների ստուգաչափման, ստուգաճշտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման վերաբերյալ համապատասխան գրանցումների վարում,
  • Նոր լաբորատոր սարքավորումների, լաբորատոր հետազոտությունների մասին հարցումների իրականացում համացանցով,
  • Կապ արտասահմանյան գործընկերների հետ,
  • 3 ամիս փորձաշրջանի ընթացքում աշխատակիցը կստանա լաբորատոր սարքավորումների ստուգաչափման, ստուգաճշտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և այլ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք թույլ կտան նրան կատարել վերոնշյալ պարտականությունները։

 

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Խնդրում ենք ուղարկել CV- ները hr@grandtobacco.am հասցեով (նամակի կրկնօրինակում (CC) անպայման նշելով laboratory@grandtobacco.am հասցեն)՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մաիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին (բացի շաբաթ օրվանից) ժամը 10:00 17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոցքարտ (կամ նույնականացման քարտ):

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս սկզբնական փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):

 



Թեգեր | ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՆԺԵՆԵ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ
Դիտումներ`163

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019