ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.06.2019, 16:42
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԻՐԱՎԱԲԱՆ | «ԻԴՐԱՄ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
06.06.2019

ԻՐԱՎԱԲԱՆ

«ԻԴՐԱՄ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

30.06.2019

Աշխատանքը՝ հիմնական, 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքային պարտականություններ`

  • Վճարահաշվարկային ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ, Ընկերության ներքին իրավական ակտերով և գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված վճարահաշվարկային ծառնությունների իրականացման համար պայմանագրերի մշակում՝ Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան
  • Պայմանագրերի իրավական ռիսկերի և դրանց հետևանքների բացահայտում և գնահատում
  • Պայմանագրերի իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և տրամադրում
  • Պայմանագրերի օրինակելի ձևերում հատուկ պայմանների ներմուծման ուղեցույցների և մեթոդական ցուցումների պատրաստում և տրամադրում
  • Պայմանագրերի օրինակելի ձևերի պարբերաբար վերանայումների, այդ թվում՝ օրենսդրական և ներքին իրավական ակտերից բխող փոփոխությունների և լրացումների կատարում
  • Ընկերության անունից կնքվելիք պայմանագրերի նախագծերով պայմանագրային բանակցությունների մասնակցություն
  • Ընկերության ներքին իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, գործող օրենքների, այլ իրավական ակտերի խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում, գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ Ընկերության ղեկավարությանը իրազեկման և դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանությունների կազմման ապահովում
  • Ընկերության կողմից կնքվող այլ՝ ոչ ստանդարտ (ոչ տիպային) պայմանագրերի նախագծերի կազմում, դրանց ուսումնասիրություն
  • Ընկերության հաճախորդների բողոք-պահանջների, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների վերաբերյալ պատասխան գրության և հաշտության համաձայնությունների ուսումնասիրություն
  • Ընկերության մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի և դրանցում փոփոխություններ պարունակող փաստաթղթերի կազմում, նոր մասնաճյուղերի գրանցման և գործող մասնաճյուղերի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունների գրանցման ապահովում ՀՀ Կենտրոնական բանկում
  • Նեկայացուցչություն տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմիններում
  • Ներկայացուցչության դատական բոլոր ատյաններում
  • Ներկայացուցչություն վեճերի արտադատական կարգով լուծող մարմիններում:

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը կդիտարկվի որպես առավելություն)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ պայմանագրերի մշակման և ներկայացուցչության ոլորտում (բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպություններում համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն),
  • Փաստաբանական գործնեության արտոնագրի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀՀ քաղաքացիական օրենսդրության, առևտրային արբիտրաժի, վճարահաշվարկային կազմակերպությունների իրավական դաշտը կարգավորող օրենսդրության, մտավոր սեփականության ոլորտը կազմակերպող, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի լավ իմացություն,
  • Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքներ կազմակերպելու և վարելու ունակություն
  • Վերլուծական և համադրական մտածողություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
  • Բարդ և ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն
  • Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • MS Word, Excel համակարգչային ծրագրերի իմացություն
  • Լեզուների իմացություն՝ հայերեն (մասնագիտական գերազանց), անգլերեն (առնվազն մասնագիտական լավ), ռուսերեն (մասնագիտական գերազանց):

Դիմելու կարգը`

Բոլոր համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) hr@idram.am էլ. հասցեին՝ «Առարկա» դաշտում (тема/subject) նշելով հաստիքի անվանումը՝ «Իրավաբան»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԻԴՐԱՄ, ԻՐԱՎԱԲԱՆ
Դիտումներ`262

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019