ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.06.2019, 16:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՀԵՌԱՀԱՐ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԳԵՏ | «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ
07.06.2019

ՀԵՌԱՀԱՐ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Մշտական | Ամբողջ դրույք

05.07.2019

Աշխատանքի նկարագրություն՝

Իզի Փեյ թիմը փնտրում է վարժ, գրագետ, հավասարակշռված խոսք ունեցող և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետի՝ լրիվ դրույքով Հեռահար վաճառքների խմբի աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք մասնագետի, ով պատշաճ կերպով կապահովի մեր ընկերությանը վայել շփում հաճախորդների և օգտատերերի հետ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ապահովել Ընկերության հաճախորդների հետ հետադարձ կապը և իրականացնել նպատակային մոնիթորինգ,
  • Հաճախորդներին ծանոթացնել նոր պրոդուկտների հետ,
  • Նրգրավել էլեկտրոնային դրամապանակի նոր հաճախորդներ,
  • Գործող հաճախորդների հետ ապահովել հետադարձ կապ, հավաքագրել վերջիններիս խնդիրները, ներկայացնել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել, նպաստել վերջիններիս լոյալության մակարդակի բարձրացմանը,
  • Իրականացնել նպատակային հարցումներ, ներկայացնել նոր առաջարկներ, սպասարկման հետ կապված այլ գործառույթներ,
  • Ուսումնասիրել ոչ նույնականացված հաճախորդների բազան, ձեռնարկել վերջիննեիս նույնականացման ուղղությամբ համապատասխան քայլեր,
  • Առանձնացնել էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների թիրախային խմբերը և իրականացնել հեռահար վաճառքներ,
  • Համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ, աջակցել աշխատանքային գործընթացնեորւմ ծագող խնդիրներին,
  • Իրականցնել պատշաճ սպասարկում:

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • դրամապանակի գոծընթացի լիարժեք տիրապետում,
  • հայերեն, ռուսերն և անգլերեն լեզուների իմացություն,
  • հաճախորդների հետ շփման կարողություն,
  • ֆինանսական և ՏՏ ոլորտի գիտելիքներ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • թիմային աշխատանք:

Լրացուցիչ տեղեկություն՝

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները /նկարով/ career@easypay.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Հեռահար վաճառքների խմբի մասնագետ»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԻԶԻ ՓԵՅ, ՀԵՌԱՀԱՐ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԳԵՏ
Դիտումներ`348

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019