ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:24
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Yerevan / Երևան
Aragatsotn / Արագածոտն
Ararat / Արարատ
Armavir / Արմավիր
Gegharkunik / Գեղարքունիք
Lori / Լոռի
Kotayk / Կոտայք
Shirak / Շիրակ
Syunik / Սյունիք
Vayots Dzor / Վայոց ձոր
Tavush / Տավուշ
Artsakh / Արցախ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » REGIONS / ՄԱՐԶԵՐ » Yerevan / Երևան

ՀՕՖ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ | ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ
22.06.2019

ՀՕՖ-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հայտարարում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար 2019-2020 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթներ:

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների հետևյալ մրցույթները՝

«Մաթևոսյան» ուսանողական կրթավճար

«Արմինե և Կարապետ Զամբակ» ուսանողական կրթավճար

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»

«Ա. Բերբերյան կրթավճար»

«Գևորգ և Ալվինա Նիկսարլի» կրթավճար

«Մայքլ Հալաջյան» ուսանողական կրթավճար

 

«Մաթևոսյան» ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք

ա) ընդունվել են

ԵՊՀ - Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն /միայն սերվիս բաժինը/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետներ:

ՀՊՏՀ - Ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:

ՀԱՊՀ - Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի միայն ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտությամբ:

ՀԱԱՀ - Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

ե) առավելություն կտրվի առնվազն 2 միասնական քննություն հանձնած դիմորդներին։

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո՝ 2019թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ, ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
 


«Արմինե և Կարապետ Զամբակ» ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք`

· ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին,

· ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

«Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2019թ. օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված ԲՈՒՀ-երի մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին։

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում,
  2. Հարցազրույց,
  3. Տնայց` անհրաժեշտության դեպքում:

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ Edik.Karapetyan@far.am , Mane.Khachatryan@far.am:
 


«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» 2019-20 ուս․ տարի

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ: Հաղթողների ուսման վարձը /մասնակի կամ ամբողջությամբ/ կվճարի ՀՕՖ-ը Ժիրայր Նիշանյան հիմնադրամի հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել Գեղարքունիքի մարզի այն ուսանողները, որոնք՝

ա) ընդունելության քննությունների արդյունքներով անվճար ուսուցման համակարգից մրցույթով  դուրս են մնացել և ընդունվել են Գավառի պետական համալսարանի բակալավրիատի վճարովի ուսուցման առկա բաժնի առաջին կուրս,

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:

դ․ առավելություն կտրվի առնվազն 2 միասնական քննություն հանձնած դիմորդներին։

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ԳՊՀ-ի ուսանողները պետք է 2019թ հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ժ.10:00-ից 16:00 ՀՕՖ-ի ներկայացուցչին՝ ԳՊՀ-ի կենտրոնական մասնաշենք, երրորդ հարկ, 306 սենյակ, կամ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (ք. Երևան, Մովսես Խորենացու 22) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի գրասենյակից, ԲՈՒՀ-ի դեկանատներից կամ ուսանողական խորհրդից)
  • անձնագրի պատճեն,
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ընդունելության քննությունների քննաթերթիկի պատճեն,
  • ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի սոցիալական անձնագրի պատճեն (առկայության դեպքում)
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից` նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, կամ բուհ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ինքնակենսագրություն` բացատրելով, թե ինչու եք դիմում տվյալ ծրագրին, նշելով ուսումնական և հետագա գործունեության նպատակները:

Թերի փաթեթները չեն դիտարկվի:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Ընտրության գործընթաց`

  1. Փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի ամփոփում,
  3. Հարցազրույց`անհրաժեշտության դեպքում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. 060 52-66-60 :
 


«Ա. Բերբերյան կրթավճար» 2019-20 ուս․ տարի

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ա. Բերբերյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Բերբերյան ընտանիքի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են ԵՊՀ քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

ե) առավելություն կտրվի առնվազն 2 միասնական քննություն հանձնած դիմորդներին։

«Ա. Բերբերյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2019թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ կամ բուհ ընդունվելու մասին ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի սոցիալական անձնագրի պատճեն (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
 


«Գևորգ և Ալվինա Նիկսարլի» կրթավճար 2019-20 ուս․ տարի

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում կրթավճար կտրամադրվի ՀՕՖ-ի ամերիկահայ բարերարներ Գևորգ և Ալվինա Նիկսարլիների կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

· ընդունվել են Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրս,

· ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,

· սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Մրցույթին մասնակցելու կարգը

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2019թ. օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու հավելվածը,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն:
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում, նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում,
  2. Հարցազրույց,
  3. Անհրաժեշտության դեպքում կիրականացվի տնայց:

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60:
 


«Մայքլ Հալաջյան» ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում կրթավճար կտրամադրվի ՀՕՖ-ի ամերիկահայ բարերար Մայքլ Հալաջյանի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

· ընդունվել են Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի վերոհիշյալ կրթական ծրագրերով,

· ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,

· սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Մրցույթին մասնակցելու կարգը

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2019թ. օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու հավելվածը,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն:
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում, նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում,
  2. Հարցազրույց,
  3. Անհրաժեշտության դեպքում կիրականացվի տնայց:

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60:

 


Խնդրում ենք նշել, որ Կրթաթոշակների մրցույթի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՀՕՖ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ, Հայ օգնության ֆոնդ
Դիտումներ`1113

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019