ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:47
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏ | «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ
28.06.2019

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏ

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Մշտական | Ամբողջ դրույք

25.07.2019

Աշխատանքի նկարագրություն՝

Իզի Փեյ թիմը փնտրում է պատասխանատու աշխատակցի՝ Մոնիթորինգի և սպասարկման գծով մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Մենք փնտրում ենք վերլուծելու և նախաձեռնողական ճկունություն ունեցող, վճռական մասնագետի, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը:

Աշխատանքային պարտականություններ

Անհրաժեշտ է մասնագետ, ով՝

  • կհայտնաբերի սարքերի տեխնիկական խնդիրները, կուսումնասիրի և կիրականացնի խնդիրների վերացման նկատմամբ վերահսկողություն,
  • կմուտքագրի տվյալները ընկերության ադմինիստրատիվ ինտերֆեյս, կմշակի ինչպես մուտքագրված, այնպես էլ առկա տվյալները, կխմբագրի և կկատարի համապատասխան գործողություններ,
  • պարբերաբար կտրամադրի ամփոփ վիճակագրություն, բացված խնդիրները կմուտքագրի համապատասխան համակարգ և կզեկուցի ընթացիկ խնդիրները:

Անհրաժեշտ հմտություններ

  • Կրթություն ՏՏ ոլորտում,
  • Windows օպերացիոն համակարգի լավ իմացություն,
  • համակարգչային ցանցի ստեղծման և շահագործման վերաբերյալ բավարար գիտելիքների առկայություն,
  • համակարգչի բաղադրիչ սարքավորումների և մասերի, վերջիններիս շահագործման նպատակային նշանակության վերաբերյալ ամփոփ գիտելիքներ,
  • միաժամանակ մի քանի ուղություններով աշխատելու ունակություն,
  • լարված իրավիճակում աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • թիմում աշխատելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու Իզի Փեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել career@easypay.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԻԶԻ ՓԵՅ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ՄԱՍՆ
Դիտումներ`331

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019