ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:24
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » COMPETITION,OPPORTUNITY / ՄՐՑՈՒՅԹ,ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ՄԱՐԶՉԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ | ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
28.06.2019

ՄԱՐԶՉԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների մարզիչներին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ տարեկան երկու անգամ անցկացվող միջազգային մարզչական դասընթացներին։

Կրթամշակութային քաղաքականության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցուցակի երկրների մարզիչների համար կազմակերպվող դասընթացներին։

2020թ. մարտի 2-ից մինչև 2020թ. հուլիսի 31-ը կայանալիք դասընթացների մրցույթը վերաբերում է հետևյալ մարզաձևերին՝ յուրաքանչյուրը նշված լեզվով.

  1. վոլեյբոլ (արաբերեն),
  2. սպորտ հաշմանդամների համար (անգլերեն),
  3. թեթև ատլետիկա (ֆրանսերեն),
  4. ֆուտբոլ (իսպաներեն)։

Մրցույթը հասցեագրված է սպորտի բնագավառում բարձրագույն կրթություն ստացած այն անձանց, ովքեր որպես ակտիվ մարզիկ կամ սպորտային մենեջեր/ մարզիչ ունեն կուտակած փորձ, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեկան լավ նախադրյալներ։ Տարիքային սահմանափակումը 40-ն է։ Դիմորդը պետք է բավականին լավ լեզվական գիտելիքներ ունենա դասընթացին մասնակցել կարողանալու համար։

Մասնակիցները կստանան ամսական կրթաթոշակ՝ առօրյա ծախսերի, ինչպես նաև բնակվարձի և ինտերնատի ծախսերի մի մասը վճարելու, հիվանդությունների և դժբախտ դեպքերի ապահովագրության, ուսման վարձի և երթևեկության կիսամյակային տոմսի վճարման համար:

Դեպի Լայպցիգում գտնվող ուսման վայր (հանրակացարան) ինքնուրույնաբար ժամանելու և այդ վայրից մեկնելու ծախսերը՝ ներառյալ հիվանդությունների և դժբախտ դեպքերի ապահովագրության ծախսերը, ինչպես նաև ուղեբեռի տեղափոխման ծախսերը պետք է հոգան մասնակիցներն իրենք:

Մասնակիցներից վիզայի վճար չի գանձվում։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. օգոստոսի 8-ը Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտադիմում՝ լրացված տվյալ դասընթացի համար նշված լեզվով,
  • բուհի ավարտական վկայականի կամ սպորտի ուսուցչի/մարզչի/վարժանքների ղեկավարի կրթության վկայականի վավերացված պատճենը
  • վերոնշյալ դասընթացներին առնչվող սպորտաձևերում սպորտի ուսուցչի/մարզչի/վարժանքների ղեկավարի և /կամ ակտիվ մարզիկի մասնագիտական փորձը հաստատող վկայականը
  • տվյալ դասընթացի լեզվի իմացությունը հաստատող վկայական կամ հավաստագիր, եթե այդ լեզուն դիմողի երկրի պետական լեզուն չէ
  • դեսպանության վստահված բժշկի կողմից տրված բժշկական տեղեկանք առողջության և ֆիզիկական համապատասխանության մասին, որը դիմումը հանձնելու պահին երեք ամսից ավելի վաղեմություն չունենա (այն պետք է ներկայացնել լաբորատոր հետազոտությունների բնօրինակների հետ՝ համապատասխան նշմամբ փակ ծրարով)
  • անձնագրի պատճենը և չորս բիոմետրիկ անձնագրային նկար
  • լրացուցիչ. ազգային որևէ ֆեդերացիայի կողմից տրված երաշխավորագիր, որը հնարավորինս կներառի նաև վերադարձից հետո աշխատանք տրամադրելու վերաբերյալ հավաստիացում (սա կարող է բարձրացնել դիմումի շանսերը):

Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված դիմումները քննության չեն առնվի։

Դասընթացների և լրացվելիք հայտադիմումների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել Լայպցիգի համալսարանի կայքէջից հետևյալ հղումով՝ www.itk.uni-leipzig.de

 

Խնդրում ենք նշել, որ Կրթաթոշակների մրցույթի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՄԱՐԶՉԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Դիտումներ`165

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019