ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:26
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ | «ԱՅԲ» ԴՊՐՈՑ
04.07.2019

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ

«ԱՅԲ» ԴՊՐՈՑ

ք. Երևան | ՀՀ

Երկարաժամկետ

 

03.08.2019

«Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցներ` ք. Երևան, Թբիլիսյան խճղ. 11/11

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր`

  • ունեն լեզվաբանության, մանկավարժության (օտար լեզուների դասավանդում), հաղորդակցման մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում.
  • տիրապետում են գերմաներենի հաղորդակցական հմտություններին (գրավոր և բանավոր)՝ առնվազն C1 մակարդակին (CEFR) համապատասխան.
  • ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից, ինչպես նաև մանկավարժական և տեխնոլոգիական գիտելիքներ՝ դասավանդման ընթացքում դրանք տեղին և բավարար ծավալով կիրառելու համար.
  • ունեն ուսումնական հաստատությունում տարբեր տարիքային խմբերի թե՛ 8-12 և թե՛ 13-16 տարեկան սովորողներին դասավանդելու փորձ.
  • կրթությանը վերաբերվում են ոչ միայն որպես անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
  • ուսուցչական առաքելությունն իրականացնելիս դրսևորում են ճանաչողական բազմակողմանիություն, ստեղծագործական և վերլուծական մտածելակերպ, հուզական զսպվածություն, հոգատարություն և պատասխանատվություն.
  • դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ արտադպրոցական ուսումնագործնական համայնքների աշխատանքներին և այլ մասնագիտական ձևաչափերով միջոցառումների, հետևում են մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Office և այլն).
  • ունեն ժամանակի կառավարման հմտություններ:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@aybschool.am էլ. հասցեին ուղարկել՝

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. նամակ-հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ ուսուցիչ «Այբ» դպրոցում» թեմայով (մեկ էջից ոչ ավելի),
  3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի վերաբերյալ սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ ներկայացում (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլն):

Փաստաթղթերը կարող եք ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը՝ German Teacher։

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով: Խնդրում ենք չզանգահարել մեզ։

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | «ԱՅԲ» ԴՊՐՈՑ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ
Դիտումներ`209

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019