ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:24
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
05.07.2019

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Գորիս և Ջերմուկ ՍԿ

ք. Գորիս | Սյունիքի մարզ, ՀՀ
ք. Ջերմուկ | Վայոց Ձորի մարզ, ՀՀ

Լրիվ դրույք

31.07.2019

Աշխատանքի նկարագիր. Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է բաժանորդների սպասարկումն ապահովելու, նոր և գործող ապրանքատեսակների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրման և ծառայությունների մատուցման համար՝ ընկերությունում հաստատված գործառույթներին/ ստանդարտներին համապատասխան: Նա նաև պատասխանատու է բաժանորդների բողոքների և նկատառումների դիտարկման համար: Պաշտոնատար անձը ստանձնում է պատասխանատվություն իրեն վստահված ապրանքային, նյութական, ինչպես նաև դրամային արժեքների պակասորդի և կորստի համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել բաժանորդների սպասարկումը՝ համաձայն Ընկերությունում հաստատված ստանդարտների և իրեն ամրագրված պլանային ցուցանիշների,
  • Բաժանորդներին տրամադրել թարմ տեղեկատվություն նոր և գործող ապրանքատեսակների, սակագնային պլանների, ծառայությունների և դրանց փոփոխությունների վերաբերյալ,
  • Մատուցել տեխնիկական աջակցություն ապրանքատեսակների/ծառայությունների ակտիվացման/ապաակտվացման գործընթացին, անհրաժեշտության դեպքում լրացնելով ձևաթղթերը,
  • Բաժանորդներին մատուցել կանխավճարային/ հետվճարային, ինչպես նաև ձայնային և տվյալների փոխանցման ապրանքատեսակներին առնչվող ծառայություններ,
  • Ստանալ վճարումներ, կատարել վերալիցքավորումներ, վաճառել վերալիցքավորման քարտեր,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն ամսական հաշիվ ապրանքագրերի, հաշվեկշռի, վճարումների և վերալիցքավորումների, ինչպես նաև ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման վերաբերյալ,
  • Իրականացնել բջջային հեռախոսների և տվյալների սարքավորումների, ինչպես նաև հարակից աքսեսուարների վաճառք,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն գործընկեր ընկերությունների կողմից ապառիկային սկբունքով տրամադրվող ապրանքատեսակների վերաբերյալ (Ռեմզոն, Նաիրի Ինշուրանս, Յունիբանկ և այլն),
  • Ապահովել բաժանորդների տվյալների և Ընկերության գործունեության/ստանդարտների վերաբերյալ գաղտնիությունը,
  • Ուսումնասիրել բաժանորդների խնդիրները/բողոքները/նկատառումները և տրամադրել ժամանակին արված և արժեքավոր լուծումներ,
  • Գրանցել բաժանորդների պահանջները/բողոքները HPSM համապատասխան համակարգում,
  • Բաժանորդներին ապահովել իրենց պահանջների/բողոքների կարգավիճակի վերաբերյալ հետադարձ կապով,
  • Բաժանորդներին տեղեկացնել տեղեկատվության այլընտրանքային միջոցների մասին (ինտերնետային կայք, 111 և այլն),
  • Համագործակցել Ռեմզոն ընկերության հետ բաժանորդների հեռախոսների նախնական դիագնոստիկայի և հետագա վերանորոգման համար,
  • Գրանցել օրվա ընթաքում վաճառված ապրանքատեսակները POS համակարգում, առանձնացնել ընթացիկ խնդիրները, ժամանակին ընթացք տալ և լուծել դրանք,
  • Պատրաստել օրական և ամսական հաշվետվություններ քարտերի/ սարքավորումների/ ապրանքատեսակների պահուստների մնացորդների վերաբերյալ,
  • Պատրաստել օրական հաշվետվություն իրականացված գործարքների, հավաքագրված գումարի քանակի վերաբերյալ և հանձնել հավաքրված գումարը Վաճառքի և սպասարկման ավագ մանագետին,
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել հաշվետվություններ աքսեսուարների և հեռախոսների վաճառքի վերաբերյալ,
  • Պարբերաբար պատրաստել տարբեր հաշվետվություններ, ներառյալ հաշվիչ դրամարկղային մեքենաների և POS տերմինալների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բիլինգային համակարգում տարբեր գործարքների մասին տեղեկացվածությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեղեկացվածություն ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/փաթեթների վերաբերյալ,
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel),
  • Լեզվական հմտություններ. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարման հմտություններ:


ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ
 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ, ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Դիտումներ`235

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019