ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.07.2019, 11:48
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
11.07.2019

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
(«ԱԲՈՎՅԱՆ», «ԱՐԱՐԱՏ», «ԷՋՄԻԱԾԻՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ)

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

ք. Աբովյան, Կոտայքի մարզ | ք. Արտաշատ, Արարատի մարզ | ք. Էջմիածին, Արմավիրի մարզ

Լրիվ դրույք

25.07.2019

Աշխատանքի նկարագիր՝

Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են

  • Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը,
  • Նոր հաճախորդների ներգրավում,
  • Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը,
  • Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի,
  • Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում,
  • Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը,
  • Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով,
  • Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը՝

  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • Վերլուծական կարողություններ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Թիմային աշխատելաոճ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Այլ աշխատանքային պայմաններ՝ Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները՝

  • Աբովյան մ/ճ-ի համար - cvabovyan@sef.am էլեկտրոնային հասցեին,
  • Արարատ մ/ճ-ի համար - cvararat@sef.am էլեկտրոնային հասցեին,
  • Էջմիածին մ/ճ-ի համար - cvejmiatsin@sef.am էլեկտրոնային հասցեին,

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`(37410)202822 հեռախոսահամարին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել՝ Վարկային մասնագետ և նշել մասնաճյուղը:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Ավելի շատ աշխատատեղեր «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ-ում

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

CONSUMER LENDING SPECIALIST (GYUMRI BRANCH)

 

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ. և 2003թ. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ»-ը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

Ընկերությունն իր 22 մասնաճյուղերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում սպասարկում է 26,000 հաճախորդների:

sefmicro.org

 

 



Թեգեր | ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ, SEF INTERNATIONAL, ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Դիտումներ`287

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019