ԿԻՐԱԿԻ, 25.08.2019, 11:39
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,

ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ | ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ
14.07.2019

ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ

ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ք. Երևան | ՀՀ

160 ժամ

25.08.2019

Դասընթացի սկիզբ` 9 սեպտեմբերի, 2019թ.

Ծրագրի տևողություն` 160 ժամ

Տեղեկատվական հանդիպում` Երեքշաբթի, հուլիսի 30, 14:00

Նկարագրություն

Տեխնոլոգիաները «խժռում» են աշխարհը, որի արդյունքում տվյալագետների հանդեպ պահանջարկն աննախադեպ աճում է։

Ներկայումս ՏՏ ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են ժամանակին համահունչ նոր մասնագիտություն սովորել։ ՏՏ-ում հնարավորությունները շատ մեծ են, բայց եթե ուզում ես աշխատել մի մասնագիտությամբ, որը ներկայումս մեծ արագությամբ է զարգանում և կա մասնագետների մեծ պահանջ, ապա պետք է մտածել տվյալագիտության (Data Science) մասին։ Տվյալագետների սակավությունը միայն Հայաստանյան խնդիր չէ, և ամբողջ աշխարհում տվյալագետների պահանջարկը տասնյակ անգամներ ավելին է, քան մասնագետների թիվը։ Դրա համար է, որ աշխարհի խոշորագույն ընկերությունները՝ Microsoft-ը, Facebook-ը և այլն, մեծ ռեսուրսներ են ծախսում մասնագետների պատրաստման համար։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը տվյալագիտության ճամբարին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6-ամսյա տվյալագիտության ճամբար, ինչպես նաև սեմինարներ Microsoft-ից, Yandex-ից ու այլ ընկերությունների հեղինակավոր մասնագետների կողմից։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի ու խնդիրների վրա։ Արդյունքում նրանք կունենան բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքները թե՛ ամրապնդելու, թե գործնականում անփոխարինելի գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրանցվի՛ր և արի՛ ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը հուլիսի 30-ին, ժամը 14։00-ին։

Ծրագրավորման ճամբարի մասին

Ճամբարի նպատակն է դիմորդներին տալ տվյալագիտության և մեքենայական ուսուցման (machine learning) գործնական գիտելիքներ։ Ծրագրի ընթացքում կուսումնասիրվեն

  • Ծանոթություն R և Python ծրագրավորման լեզուների հետ
  • Տվյալների վիզուալիզացիա
  • Վերահսկվող ուսուցում/supervised learning
  • Չվերահսկվող ուսուցում /unsupervised learning
  • Ռեգրեսիոն մոդելներ/regression models
  • Դասակարգող մոդելներ/classification models
  • Նկարագրերի ընտրություն/feature selection և այլն։

Ճամբարի դասընթացները գործնական բնույթ են կրելու, և ամեն թեմա ուսումնասիրվելու է գործնական օրինակների հիման վրա։

Ովքե՞ր են նախընտրելի դիմորդները

Բոլոր նրանք, ովքեր

  • Գիտեն որևէ ծրագրավորման լեզու։ R և Python լեզուների իմացությունը խրախուսվում է։
  • Ունեն հիմնարար մաթեմատիկական գիտելիքներ, գիտեն մաթեմատիկական անալիզի հիմունքներ, գծային հանրահաշիվ` աշխատանք մատրիցների և վեկտորների հետ։

Ծրագրի ժամանակացույցը

  • Հուլիս - օգոստոս - մասնակիցների ընտրություն, որը կիրականացվի թեստերի և հարցազրույցների միջոցով
  • Սեպտեմբեր - հունվար - վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ
  • Փետրվար - ապրիլ - թիմային աշխատանք իրական խնդիրների (տրանսպորտի, ֆինանսաբանկային, e-commerce, մանրածախ առևտրի և այլ ոլորտների) լուծման ուղղությամբ։

Իսկ ո՞վ է դասավանդելու

6-ամսյա դասընթացները կվարի տնտեսագիտական գիտությունների թեկնածու, տվյալների վերլուծության մասնագետ Հաբեթ Մադոյանը։ Նա դասավանդում է կիրառական վիճակագրություն եւ տվյալների վերլուծություն Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ինչպես նաև հանդիսանում է Datamotus ընկերության հիմնադիրը։

ԳՐԱՆՑՎԵԼ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔՈՒՄ

 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ, ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ՀԱՅԱՍՏԱՆ
Դիտումներ`723

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019