ԿԻՐԱԿԻ, 25.08.2019, 11:38
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԼՐԱԳՐՈՂ-ՍՑԵՆԱՐԻՍՏ | «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
09.08.2019

ԼՐԱԳՐՈՂ-ՍՑԵՆԱՐԻՍՏ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

25.08.2019

Աշխատանքային պարտականություններ

  • Պատրաստել իրադարձային և հեղինակային ռեպորտաժներ հեռուստահաղորդումների եւ սոցիալական ցանցերի համար
  • Հետազոտել համապատասխան թեմաներ, նյութեր պատրաստելու համար մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ
  • Մշակել հեռուստատեսային և մուլտիմեդիա նախագծերի գաղափարներ
  • Գրել հեռուստավավերագրական ֆիլմերի, սոցիալական գովազդների սցենարներ եւ մասնակցել դրանց նկարահանման, մոնտաժի աշխատանքներին
  • Պատասխանատու լինել վերջնական արտադրանքի որակի համար

Պահանջվող որակավորումներ

  • Ունենալ լրագրողի կամ լեզվաբանի բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ լրագրության ոլորտում
  • Աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքների իմացություն, մոնտաժի իմացությունը ցանկալի է
  • Լրագրողական նյութ գրելու գերազանց հմտություններ
  • Սոցիալական մեդիայի լավ իմացություն
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն եւ անընդհատ սովորելու ցանկություն

Ներկայացված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են CV-ն եւ իրենց հեղինակած 3 տեսանյութերն ուղարկել HR@iprc.am էլ.հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԼՐԱԳՐՈՂ-ՍՑԵՆԱՐԻՍՏ, ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ Կ
Դիտումներ`246

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019