ԿԻՐԱԿԻ, 25.08.2019, 11:39
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԻԿ ՄԱՍՆԱԳԵՏ | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
12.08.2019

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԻԿ ՄԱՍՆԱԳԵՏ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

Սյունիքի մարզ | ՀՀ

Լրիվ դրույք

31.08.2019

Աշխատանքի նկարագիր. Վաճառքի և սպասարկման շրջիկ մասնագետը պատասխանատու է բաժանորդների սպասարկման համար, բաժանորդներին նոր և գործող ապրանքատեսակների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվության մատուցման, բաժանորդների բողոքների և նկատառումների դիտարկման և համապատասխան լուծումների տրման համար` Ընկերությունում հաստատված գործառույթներին / չափանիշներին համապատասխան:

Աշխատանքային պարտականություններ

  • Մեքենայով այցելել քաղաքներ և գյուղեր համաձայն հաստատված գրաֆիկի և մատուցել ծառայություններ,
  • Բանակցել տեղական պատկան մարմինների հետ ՇՍԿ տեղակայման և պատշաճ գործունեությունն ապահովելու համար,
  • Իրականացնել բաժանորդների սպասարկումը համաձայն Ընկերությունում հաստատված ստանդարտների ևիրեն ամրակցված պլանային ցուցանիշների,
  • Բաժանորդներին տեղեկացնել և տրամադրել անհրաժեշտ գովազդային նյութեր` ապրանքատեսակների, ծառայությունների և սակագների առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Բաժանորդներին տրամադրել տեխնիկական աջակցություն ապրանքատեսակների, ծառայությունների ակտիվացման/ապաակտիվացման վերաբերյալ,
  • Իրականացնել բջջային հեռախոսների/ սարքավորումների,տվյալների փոխանցման սարքավորումների և աքսեսուարների վաճառք,
  • Բաժանորդներին մատուցել կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների, ձայնային և տվյալների փոխանցման ապրանքատեսակների ծառայություններ,
  • Կատարել վճարումներ/վերալիցքավորումներ, վաճառել վերալիցքավորման քարտեր, վերաթողարկել SIM քարտեր,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն` ամսական հաշիվ ապրանքագրերի, հաշվեկշռի, վճարման և վերալիցքավորման, ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման վերաբերյալ,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն կանխիկ և ապառիկ տրամադրվող ապրանքատեսակների և համագործակցող ընկերությունների մասին,
  • Իրականացնել համագործակցող ընկերությունների (Remzone, Nairi insurance, Unibank և այլն) կողմից առաջարկվող բոլոր տեսակի գործարքներն ըստ սահմանված գործընթացի,
  • Մշակել և հաստատել ամսական երթուղիները կցված Սկ-ի ավագ մասնագետի հետ,
  • Ներկայացնել ամենօրյա և ամենամսյա ամփոփ հաշվետվություն` պահեստում առկա քարտերի /սարքավորումների/ ապրանքատեսակների մնացորդի վերաբերյալ,
  • Ներկայացնել ամենօրյա հաշվետվություն` հավաքագրված կանխիկ և անկանխիկ գործարքների/գումարի վերաբերյալ,
  • Ժամանակին և պատշաճ կերպով լուծել բաժանորդների բողոքները անմիջապես տեղում կամ այլ ֆունկցիոնալ բաժինների օգնությամբ,
  • Հետադարձ կապ հաստատել բաժանորդների հետ բողոքների/նկատառումների կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար,
  • Ռեմզոնի հետ համագործացության շրջանակներում իրականացնել բաժանորդների հեռախոսների վերանորոգման համար անհրաժեշտ նախնական ախտորոշում և հետագա վերանորոգում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Տեղեկացվածություն GSM տեխնոլոգիաների մասին,
  • Հաշվարկային համակարգերով փոխանցումների իրականացման մասին տեղեկացվածությունը ցանկալի է,
  • Տեղեկացվածություն բողոքների կառավարման համակարգի մասին (ISO 10002),
  • Ընկերության և մրցակցի սակագների/ապրանքատեսակների/ծառայությունների/փաթեթների իմացություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն (կարգ B,C),
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Կազմակերպական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարման հմտություններ:


ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ
 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ, ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԻԿ ՄԱՍՆԱԳԵ
Դիտումներ`84

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019