ԿԻՐԱԿԻ, 25.08.2019, 11:38
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԲԻԼԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
12.08.2019

ԲԻԼԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

25.08.2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. Բիլինգի մասնագետը պատասխանատու է բիլինգի աշխատանքի և դրան առնչվող գործարկման առաջադրանքների օժանդակման համար: Նա ապահովում է, որ բոլոր գործողությունները և աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում և լիովին համապատասխանեն պահանջներին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ապահովել գրանցված զանգերի, հաղորդակցությունների և GPRS գրանցումների հաջող ներբեռնումը բիլինգ համակարգ ճիշտ CDR չափանիշներով և պայմաններով,
  • Ապահովել, որ բիլինգի տվյալների բազայում մատակարարման բոլոր հրահանգները հաջողությամբ կիրառվեն ցանցային էլեմենտների վրա՝ հերթերը կրճատելու նպատակով,
  • Ապահովել մատակարարման և միջանկյալ աշխատածրագրերի անխափան աշխատանքը,
  • Ապահովել միջանկյալ սարքավորման պատշաճ աշխատանքը՝ ներառյալ ֆայլերի տեղափոխությունը և վերագործարկումը,
  • Մշակել և ստուգել IN և PCRF պլատֆորմներից օրական կտրվածքով ստացված դամպ ֆայլերը,
  • Վերամշակել և վերագնահատել մերժված և սխալ գնահատված գրանցումները,
  • Կազմակերպել SIM քարտերի տեղադրման ֆայլերը, ներբեռնել դրանք բիլինգի տեղեկատվական բազա, կատարել պրոֆիլի փոփոխություն և մեծաքանակ ակտիվացումներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բակալավրի աստիճան մասնագիտական ոլորտում (ցանկալի է ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառում) կամ համարժեք փորձ,
  • 1 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության բիլինգում՝ մեդիացիայի և մատակարարման գծով,
  • Ցանցերի, օպերացիոն համակարգերի և հեռահաղորդակցության ցանցի մոդելների վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ,
  • PL/SQL-ի իմացություն,
  • Հեռահաղորդակցության ոլորտի իմացություն,
  • Բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի, էթիկական վարքագծի և գաղտնիության պահպանման հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հարմարվողականություն/ճկունություն,
  • Տեխնիկական և խնդիրների կարգավորման հմտություններ:


ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ
 

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԲԻԼԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ`234

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019