ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19.09.2019, 17:25
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ | «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ
23.08.2019

ԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

19.09.2019

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն փնտրում է Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ պարսկերենի իմացությամբ, մեր թիմին միանալու և այն էլ ավելի ուժեղ և հաճախորդամետ դարձնելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը,
  • նույնականացնել հաճախորդին,
  • պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը,
  • հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում,
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին,
  • իրականացնել հեռախոսային մարքեթինգ և վաճառք՝ ղեկավարի կողմից տրամադրված ցանկով:

Անհրաժեշտ հմտություններ

  • հաղորդակցվելու` ներառյալ լսելու ունակություն,
  • հասկանալի արտահայտվելու կարողություն,
  • լեզուների տիրապետում (ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց.),
  • աշխատանքային փորձը զանգերի սպարսակման ոլորտում և ապահովագրության ցանկալի է,
  • գրագետ խոսք, դժվար հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • փոփոխություններին հարմարվելու ունակություն,
  • արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • անընդհատ զարգացման ձգտում,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • սթրեսի կառավարում և կոնֆլիկտների լուծում,
  • ժամանակի ճիշտ կառավարման հմտություն:

Լրացուցիչ տեղեկություն

Թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական hr@nairi-insurance.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Դիտումներ`233

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019