ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19.09.2019, 17:33
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ԱՎԱԳ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ | «ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ
26.08.2019

ԱՎԱԳ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ

«ՄԵԳԱՖՈՒԴ» ՍՊԸ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

22.09.2019

Աշխատանքի նկարագիր

  • Բացահայտել, գնահատել ռիսկերը և ներկայացնել ռիսկերի մեղմացմանն ու վերացմանն ուղղված համապատասխան առաջարկներ,
  • Վերանայել ներքին վերահսկողությունն ու ներքին ընթացակարգերը համաձայն ՀՀ օրենքների,
  • Պատրաստել և ներկայացնել զեկույցներ, որոնք արտացոլում են աուդիտի արդյունքներն ու փաստաթղթերի գործընթացը,
  • Իրականացնել Ընկերության ներքին կանոնակարգերի համապատասխանության ստուգումներ,
  • Իրականացնել յուրաքանչյուր ամսվա աշխատավարձերի հաշվարկների ստուգումներ հաստատված դրույքների հետ,
  • Իրականացնել գնափոխությունների, զեղչերի և ակցիաների համապատասխանության ստուգումներ ծրագրում,
  • Կատարել Ընկերության ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների գույքագրումներ,
  • Այլ հանձնարարություններ անմիջական ղեկավարի կողմից:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ Ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Առողջ, անկախ դատողություն,
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
  • Վերջնաժամկետների պահպանում,
  • Վերլուծական հմտություններ,
  • Աուդիտորական ստանդարտների և կանոնակարգերի իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման իմացություն,
  • MS Office և 1C գերազանց իմացություն:

Դիմելու կարգ` Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն ուղարկելhr@megafood.am էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անունը՝ «Ավագ ներքին աուդիտոր»:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԱՎԱԳ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐ, ՄԵԳԱՖՈՒԴ
Դիտումներ`224

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019