ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19.09.2019, 17:26
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,

«ՎԻՎԱ-ՍԹԱՐԹ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ | ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
26.08.2019

«ՎԻՎԱ-ՍԹԱՐԹ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ

ք. Երևան | ՀՀ մարզեր

Ստաժավորում

20.09.2019

Հարգելի Ուսանողներ,

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի ս.թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվի ս.թ. դեկտեմբերի 27-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագրի սկզբում անցկացվելու է երկօրյա դասընթաց, իսկ այնուհետև կազմակերպվելու է առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա՝ Երևանում և ՀՀ մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրին կարող են դիմել միայն բուհի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները: Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Բարձր առաջադիմություն և օտար լեզուների իմացություն,
  2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:
Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին: Ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Խնդրում ենք Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | «ՎԻՎԱ-ՍԹԱՐԹ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ`583

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019