ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19.09.2019, 17:32
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » JOB & CAREER / ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ » Թափուր աշխատատեղեր

ՏՆՕՐԵՆ | ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
03.09.2019

ՏՆՕՐԵՆ

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

ք. Երևան | ՀՀ

Լրիվ դրույք

15.10.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում իրականացնում է կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում, բակտերիոլոգիական հետազոտությունների իրականացման գործառույթները:

ա) բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ
իմացություն,
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում,
բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստա¬թուղթ
(դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի շենքում, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կառավարության շենքում` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 1000-ից մինչև 1230-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 1400-ից մինչև 1700-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ (51-56-39)

Խնդրում ենք նաև նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 



Թեգեր | ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ, ՏՆՕՐԵՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ
Դիտումներ`181

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019