ԿԻՐԱԿԻ, 25.08.2019, 11:38
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏՔԵՐ [11]
ՀԵՏԱՔՐՔԻՐ է [24]
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [36]
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ » ՀԵՏԱՔՐՔԻՐ է

ՀԵՏԱՔՐՔՐԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Եզակի բացառություններով, բոլոր մարդիկ որոշ չափով դատապարտված են երազատեսության, սակայն նրանցից շատ-շատերն ի վիճակի չեն հիշելու գոնե մեկ երազ:

 

Մարդը չի կարող միաժամանակ և' երազ տեսնել, և' խռմփացնել:

 

Պարզվում է, որ կյանքի մայրամուտին հասած մարդը գրեթե քառորդ դար անցկացրել է քնած, որից վեց տարին քունն ուղեկցվել է երազներով:

 

Եգիպտական փարավոնները համարվում էին Ռա արևի աստծո որդիներ և նրանց երազները սուրբ էին համարվում:

 

Ըստ Պլատոնի, երազները ծնվում են փորի մասում: Նա գտնում էր, որ լյարդը երազների մեծ մասի բիոլոգիական սկզբնաղբյուրն է:

 

Էլիաս Հոուին պատմել է, որ իր կողմից կարի մեքենայի գյուտը կապված է եղել մի սարսափելի երազի հետ, որտեղ ինքը հարձակման է ենթարկվել մարդակերների կողմից: Նրանց նիզակները նման են եղել կարի ասեղի, որն էլ ինքը հետագայում հայտնագործել է:

 

Մարդկանց մեծամասնությունը երազ է տեսնում յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարները` 30-45 րոպե տևողությամբ, լինում են առավոտյան:

 

Արևմտյան Աֆրիկայում բնակվող Աշանտի ժողովուրդի մոտ երազներն ընդունվում են այնպիսի լրջությամբ, որ կարող են քրեական հետապնդման ենթարկել տղամարդուն, եթե նա երազում տեսել է ուրիշ տղամարդու կնոջը:

 

1856թ. Հայտնագործված Նեպտուն մոլորակը, որն իր անունն ստացել է ի պատիվ ծովերի հռոմեական աստծո, համարվում է երազների մոլորակ, որովհետև երազները, ինչպես և ջուրը, ծամածռում և մթագնում են պատկերները և միտքը: Բացի այդ, ջուրն արտահայտում է երազում հայտնված տեղի և զգացումների չգիտակցված խորությունը:

 

Այն երազները, որտեղ կորցնում եք ատամներ, կարող են շատ բան խորհրդանշել` ներառյալ անօգնականության վախ կամ որևէ կորուստ կյանքում: Կանայք այդպիսի երազներ ավելի շատ են տեսնում, քան տղամարդիկ:

 

Պղտոր ջրի մասին երազները կարող են ահազանգել, որ ձեր մոտ սկսվում են առողջության հետ կապված խնդիրներ:

 

Այլմոլորակայինները երազում նախազգուշացնում են, որ դուք կանգնած եք դժվարությունների շեմին` կապված նոր իրավիճակի կամ շրջապատող միջավայրի հետ, կամ ձեր կյանքը վտանգի տակ է:

 

Երազում տեսած շոկոլադը խորհրդանշում է, որ քնածն արժանի է պարգևի և սպասում է դրան: Նաև կարող է նշանակել, որ քնած մարդը չի մերժում իրեն ցանկությունների հարցում և անհրաժեշտ է սահմանափակել դրանք:

 

Եթե մարդը երազում կանգնած է բարձր ժայռի վրա - ցույց է տալիս նրա լայն աշխարհայացքը կամ նա կանգնած է կարևորագույն որոշման ճանապարհին, բայց վախենում է տապալումից:

 

Շեքսպիրը, իր նախորդ հույն դրամատուրգների նման, օգտագործում էր իր հերոսների երազները նրանց նկարագրելու և սյուժեի զարգացման համար: Օրինակ` Համլետի, լեդի Մակբեթի, Լիր արքայի, Ռիչարդ Երրորդի, Ռոմեոյի և Ջուլիետի երազները հոգեբանական և խորհրդանշական մոտիվների բանալիներն էին, ինչպես նաև օգնում էին խորությամբ բացահայտել և հասկանալ հերոսների ներաշխարհը:

 

Գույները երազում կարող են մեկնաբանվել միայն նրանց նկատմամբ քնած մարդու վերաբերմունքով: Օրինակ` մեկի համար արյունը կարող է նշանակել սեր և կիրք, իսկ մեկ ուրիշի համար` կործանում և արյուն:

 

Տունը երազում հաճախ մեր մարմնի խորհրդանիշն է, այդ պատճառով մեծ առանձնատունը կարող է ներկայացնել մեր «հարուստ», նաև փոքր-ինչ չափազանցված Եսը: Այն կարող է ներկայացնել նաև մեր հսկա պոտենցիալը:

 

Երեխայի սպասող ծնողներին հաճախ ուղեկցում են վիժելու մասին երազներ, սակայն դրանք ոչ թե կանխագուշակում են, այլ ուղղակի երեխայի հանդեպ անհանգստություն: Այդ երազը նմանապես կարող է ցույց տալ, որ ձեր գործերն այնքան էլ լավ չեն:

 

Քանի որ սարսափները համարվում են չարագույժ կերպարների ազդեցության արդյունք, ընդունված է դանակ դնել մահճակալի ոտնյակի մոտ: Համարվում է, որ դանակի պողպատը կվախեցնի և կվանի չար հոգիներին:

 

Հին Հունաստանում երազը համարվում էր աստծո ուղերձ: Շատ տարածված էր բազմանշանակ երազներ կանչելու պրակտիկան կամ ինկուբացիան, ինչպես նաև սուրբ տեղում քնելը:

 

Ընկնելու զգացումը երազում սովորաբար լինում է գիշերվա սկզբին` երազի առաջին փուլում: Այդ երազներն ուղեկցվում են մկանային սպազմներով, որոնք կոչվում են «միոկլինիկական ցնցումներ»:

 

Երազում թռիչքների մասին հայտնի է դեռ հնագույն ժամանակներից, երբ ոչ ոք չէր էլ ենթադրում ինքնաթիռի հայտնագործման մասին: Դրանք կարող են արտահայտել և' մեր հույսերը, և' մեր վախերը:

 

Ֆրեյդի հայտնի աշխատությունը` «Երազների մեկնաբանությունը» (1990թ.), որը հետագայում դարձավ շատ կանխագուշակողների սեղանի գիրքը, վաճառքի առաջին երկու տարում վաճառվել է ընդամենը 415 օրինակ: 

 

Ի տարբերություն ժամանակակից երազահանների, որոնք հիմնականում հենվում են հոգեբանական ասպեկտների վրա, հին մեկնաբանությունները կապված էին ապագայի բացահայտման բանալիների որոնման հետ:

 

Ենթադրվում է, որ հիշողության մեջ իրադարձությունների ֆիքսումՆ անջատվում է երազի ժամանակ: Նրանք, ովքեր պնդում են, որ երազներ չեն տեսնում, այդ արգելափակումն ավելի ամբողջական է: Երազները կարող են մոռացության տրվել նաև այն պատճառով, որ դրանք անկանոն են:

 
Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ է | Դիտումներ: 3468
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019