ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 23.04.2018, 00:07
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ. ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
15.03.2018, 20:30

2018-2019 ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ՝ Արցախից, Ջավախքից, Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան քաղաքներից, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից, Շիրակի մարզի Իսահակյան գյուղից ուսանողների համար, ինչպես նաև Հատուկ կրթաթոշակ սիրիահայ ուսանողներ համար:

ՋՈՐՋՈՐՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան քաղաքներից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: Մարզերի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոստով ուղարկել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ։

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:30-ը

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ՋԱՎԱԽՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ), ովքեր Ջավախքից են:

Մրցույթի ակադեմիական միջին նիշն է 16, 7,5 կամ 77 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել (011) 53 14 85:

ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԻՐԻԱՀԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ թե պետական բուհերում և թե քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողները, որոնց վճարի 70% հոգում է պետությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին:

ՀԱԿՈԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը) ներկայացնել կամ ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ կամ ՀայՓոստով ուղարկել՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել (011) 53 14 85:

ԳՐԵԳ ԵՎ ՋԻՆԱ ՖԵԼԵՔՅԱՆՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը), խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Շիրակի մարզի Իսահակյան գյուղից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: Մարզերի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոստով ուղարկել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:30-ը

ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը), խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արաբկիր վարչական շրջանից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018թ. մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` ք. Երևան, Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ:

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել (011) 53 14 85:

***

Բոլոր կրթաթոշակների համար դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա (խնդրվում է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։

 

aef.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: Կրթաթոշակ, ՀԿՀ
Դիտումներ: 403

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика