ՇԱԲԱԹ, 18.08.2018, 17:50
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
14.07.2018, 14:00

ՀՈԳԵԲԱՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ք. Շուշի,
Արցախ


Լրիվ դրույք


15.09.2018

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը հայտարարում է մրցույթ՝ հոգեբանի հաստիքի համար՝ Շուշիի “Շող” ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:

Այսօր ԱՀԱԸ-ն արդեն ունի 5 «Շող» ցերեկային կենտրոններ, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Շուշիում և Ասկերանում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ և ժամանցային ծառայություններ:

Աշխատանքի նկարագրություն

  1. Ծրագրում ներգրավված շահառու ընտանիքների հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի և դիտարկումների միջոցով:
  2. Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի, անհրաժեշտության դեպքում նաև ծնողի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը:
  3. Հոգեբանական հիմնախնդիրների լուծման համար շահառու երեխաների և ընտանիքի առանձին անդամների հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրություն, դրանց դուրս բերում, դուրս բերված հմնախնդիրների հետ աշխատանքի մեթոդիկայի մշակում և իրականացում։
  4. Աշխատանք շահառու երեխայի կամ ծնողի հետ բացայատված հոգեբանական հիմնախնդրի լուծման նպատակով, որը ենթադրում է
  • տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
  • անհատական հոգեբանական խորհրդատվություն
  • անհատական հոգեթերապիա
  • մանկական հոգեթերապիա և հոգեշտկիչ աշխատանք:
  • անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում:
  1. Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
  2. Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում և պարբերական վերանայում:
  3. Երեխայի կամ ծնողի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
  4. Երեխաների և ծնողների հետ խմբային հանդիպումների իրականցում և համապատասխան գրառումների ապահովում:
  5. Երեխաների և ծնողների հետ անհատական հանդիպումների իրականցում և համապատասխան գրառումների ապահովում:
  6. Մասնակցություն թիմային քննարկումներին:
  7. Համապատասխան հաշվետվությունների կազմում:
  8. Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում և ներկայացում կենտրոնի համակարգողին:
  9. Մասնակցություն կենտրոնի աշխատակազմի հետ տարեկան աշխատանքային պլաններ կազմելուն:

Օժանդակ գործառույթներ

Ծրագրի տնօրենի և կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ ծրագրի իրականացման հետ կապված այլ հանձնարարությունների կատարում:

Անձնական հատկանիշներ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
  • ​Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ​Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն christina.simonyan@amaa.am և dianadanielyan80@gmail.com էլեկտրոնային հասցեներին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից

 



Թեգեր: ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դիտումներ: 398

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика